Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար

lightbulb Ինչպես օգտագործել facebook ի և Bing ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար Bing որոնողական համակարգը պատկանում է Microsoft ընկերությանը։ Այն օգտագործվում է նաև մեկ այլ ինտերնետային գիգանտի՝ Yahoo!-ի կողմից։
Facebook + Bing

Օրերս Google ընկերութունն իր բլոգներում հերքեց սեփական facebook բացելու մասին լուրերը՝ պնդելով, որ չի պատրաստվում հակամարտել facebook-ի հետ և գոհ է միայն այն հանգամանքով, որ կարողանում է որոնում իրականացնել facebook-ի սահմաններում,  այդպիսով չկորցնելով  հսկայածավալ ինֆորմացիան, որը տեղադրվում է այդ սոց ցանցում։ Facebook-ը, սակայն, Google-ի այս "ընկերասիրությունը" չի կիսում։ Ձեզանից շատերն հավանաբար արդեն նկատել են facebook-յան որոնումների էջում ավելացված "Web Results" տողը, որը հարցման արդյունքներում ընդգրկում է նաև Bing որոնողական համակարգի տված արդյունքները։ Այդպիսով facebook-ում կատարված որոնումների արդյունքում որոնողը կարող է գտնել ոչ միայն facebook-յան էջեր այլ նաև… թեկուզ հենց ձեր բլոգը։ Հաշվի առնելով, որ ըստ որոշ տվյալների facebook-ում այժմ 66000-ից ավել հայաստանցի է գրանցված (թե քանի հայ կա, չստացվեց պարզել), որոնման այս եղանակը նույնպես հաճախորդներ գրավելու լավ միջոց կարող է դառնալ։ Մնում է միայն տեղեկացնել Bing-ին մեր կոնտեքստի մասին և հուսալ, որ այն որքան հնարավոր է բարձր դիրքերում կհայտնվի։ ԱՅՍ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ մեջ արդեն խոսել ենք այն մասին, թե ինչպես կայքի կամ բլոգի մասին հայտնել որոնողական համակարգերին, այդ թվում նաև Bing-ին, սակայն այժմ մենք կգնանք ավելի հեռուն՝ սովորելով օգտագործել Bing Webmaster ծառայությունը, որը թույլ է տալիս շատ ավելի արդյունավետ դրձնել այդ համակարգի կողմից ձեր կոնտեքստի ինդեքսացիան։ Բա՞րդ էր :P… Պարզապես հետևեք մեր նշած քայլերին.

(далее…)

Պիտակներ: , , , , , , , ,
Chrome

Նոր Chrome Դեղձանիկ

 Դեղձանիկը զուգավորվում է 9-10 այլ թռչունների հետ։ Նման կապերի հետևանքով ծնվում են անպտուղ ժառանգներ։ Google ընկերությունն օրերս հաճելի անակնկալ մատուցեց Chrome բրոուզերի սիրահարներին, ավելացնելով այդ բրոուզերի "ալիքները" ևս մեկով՝ "Canary Build"-ով։ Մինչ այս Google Chrome բրոուզերը թողարկվում էր 3 հերթական "ալիքներով"՝ stable, beta և dev: Ստաբիլ տարբերակը նախատեսված է բոլոր օգտվողների համար, դրանում ներառված են [...]

Facebook

Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)

Flock-ը, որի մասին պիտի պատմենք այժմ, ոչ մի կապ չունի այն flock-ի հետ, որի մասին պատմել ենք ՆԱԽՈՐԴ ԱՆԳԱՄ {բեռնել նախորդ flock-ը}։ Ի տարբերություն վերջինիս, առաջին սոցիալական բրոուզերի այս տարբերակը կառուցված է ոչ թե Firefox-ի, այլ Chromium բազայի վրա։ Արտաքնապես և ֆունկցիոնալով այն գրեթե կրկնում է Chrome բրոուզերը և օգտագործում դրա համար նախատեսված բոլոր լրացումները, [...]

Ո.Հ.

Ինչ է ping-ը և ինչով այն «ուտել»

«Ո՞ւր ճխտեմ բլոգս» գրառման մեջ մենք արդեն պատմել ենք, թե ինչպես բլոգի կամ կայքի մասին հայտնել որոնողական համակարգերին։ Եվ, հավանաբար, դուք անցել եք նշված հղումներով ու լրացրել ձեր բլոգի գլխավոր էջի հասցեն։ Դա, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն չի նշանակում, որ Google-ը կամ Yahoo-ն տեղեկացան ձեր բլոգի բոլոր գրառումների մասին, իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, շատ [...]

Facebook

Posterous-ը խլում է հակառակորդների օգտվողներին

Իսկ դուք արդեն տեղափոխվե՞լ եք Posterous։ Եթե ոչ, ապա ճիշտ ժամանակն է մտածել այդ մասին։ Առավել ևս, եթե դուք օգտվում եք համեմատաբար թույլ բլոգ-պլատֆորմներից կամ ծառայություններից, ինչպիսիք են, օրինակ, LiveJournal-ը, Xanga-ն, կամ լուսանկարների տարածման համար նախատեսված TwitPic-ը։ Posterous-ի մշակողները հայտարարել են այլ պլատֆորմներից դեպի Posterous անցնելու 15-օրյակ։ Այդ ընթացքում ամեն օր կավելացվի ևս մեկ սերվիսի [...]

Blogger

Flock – սոցիալական բրոուզեր (մաս 1)

Ինտերնետում պարբերաբար հրապարակվում են տվյալներ այն մասին, թե համացանցից օգտվողների քանի տոկոսն է գրանցված սոց. ցանցերում, օգտվողների քանի միլիոնանոց բանակ ունի այս կամ այն ռեսուրսը, ինչ կարևոր է սոց. ցանցերի օգտագործումը բիզնեսի կամ բրենդի առաջխաղացման համար և այլն։ Սոց. ցանցերն, անկասկած, համացանցից օգտվողների մեծ մասի հիմնական զբաղմունքն են։ Հենց այդ պատճառով էլ Mozilla կազմակերպությունը ստեղծել [...]

Ո.Հ.

Կայքեր, որոնք կապահովեն ձեր PR-ը

Այն ասին, որ ձեր բլոգի կամ կայքի PR-ի աղբյուր կարող են լինել ցոցիալական էջանշումների ծառայությունները և web 2,0 կայքերը, ԱՐԴԵՆ ՊԱՏՄԵԼ ԵՆՔ։ Սակայն ոչ բոլոր կայքերում գրանցվելը կարող է օգուտ տալ ձեզ։ Անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսի PR ունի այս կամ այն ռեսուրսը և, ամենակարևորը, կիսվում է PR-ով, թե ոչ։ Օրինակի համար նշենք, որ հանրահայտ [...]

Բլոգոսկոպիա

5 խորհուրդ, որոնք կօգնեն հասնել հաջողության

գրառման հեղինակ Դօրիան Եթե դուք մտադրվել եք դառնալ հայտնի բլոգեր, աչքի ընկնել ձեր բլոգի շնորհիվ, ունենալ հազարավոր ընթերցողներ և գտնել ձեր տեղը բլոգոսֆերայի արևի տակ, ապա ստիպված եք լինելու հետևել այս խորհուրդներին։ Նրանք, ովքեր սա չանեն, կարող են ո՜չ մի հույս չունենալ բլոգինգից և հանգիստ զբաղվել որևէ այլ գործունեությամբ, քանի որ այն, ինչ պիտի ասեմ, [...]

Արմնետ

3 հայալեզու կայք համակարգիչների մասին

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե @uci_img-ն միակ հայալեզու կայքն է, որն անդրադառնում է օն-լայն կյանքին ու համակարգիչներին, պարզապես փոքր ինչ շտապում են։ Մենք, անշուշտ, միակը չենք և ունենք բավականին հետաքրքիր ու բովանդակալից «հարևաններ», որոնց մասին էլ կպատմենք այժմ՝ կազմելով Top3 ամենաինտերնետային ու ամենամրցունակ կայքերի ցանկը։ ◘ 3-րդ հորիզոնական WebMatyan-ի հետ մենք ժամանակին համագործակցում էինք [...]

Chrome

Chrome-ը նույնպես ֆուտբոլային է

FireFox-ից հետո ֆուտբոլային դարձավ նաև Chrome-ը։ Վերջինիս լրացումների շարքը համալրվեց գրեթե նույն ֆուտբոլային լրացումներով, որոնք առաջարկում է FireFox-ը։ Դրանցից առաջինը՝ FIFA.com կայքի պաշտոնական լրացումը հնարավորություն է տալիս հետևել աշխարհի առաջնության նորություններին, ստանալ տեղեկություններ սպասվող և ընթացիկ խաղերի մասին, ինչպես նաև պատմել դրանց մասին Twitter-ի, facebook-ի և Buzz-ի ձեր հետևողներին։ Լրացումն ունի նաև ֆուտբոլային հանդիպումների աղյուսակը, [...]

Blogger

FeedBurner – երբ քաղցած ես, հալից ընկած ես

Դուք դեռ գրանցված չե՞ք սեփական բլոգի RSS հոսքին։ Այդ  դեպքում բնական է, որ դուք երբեք չեք տեսել, թե ինչպիսի տեսք ունի այն «կողքից»։ Սակայն դա տեսել ու տեսնում են համեմատաբար փորձառու ինտերնետ օգտվողները, որոնք ձեր և բազմաթիվ այլ բլոգներին հետևելու համար օգտագործում են RSS ընթերցիչներ։ Ձեր բլոգի RSS հոսքի շնորհիվ նրանք, անշուշտ, արդեն հասկացել են, [...]

Firefox

Աշխարհի առաջնությունը FireFox-ի հետ

FireFox-ը նույնպես միացավ ֆուտբոլային կրքերին։ Ողջ առաջնության ընթացքում ու, ինչու չէ՞, նաև դրանից հետո այս բրուզերից օգտվողները կկարողանան պահպանել ֆուտբոլային տրամադրությունը, միշտ տեղյակ լինել ընթացող ու սպասվող խաղերի և դրանց հաշիվների մասին, նաև ընդգծել իրենց ֆուտբոլային անհատականությունը Դրա համար բավական է. ա. Ավելացնել FootieFox լրացումը, որը բրոուզերի ստատուս բառում (ամենաներքևի տողում) ցուցադրում է առաջիկա ֆուտբոլային [...]

Google

Google-ը ֆուտբոլ է խաղում

Վաղվանից ֆուտբո՜լ։ Ու, հավանաբար, բազմաթիվ ֆուտբոլասերներ չեն բավարարվելու միայն էկրաններից խաղերին հետևելով։ Ֆուտբոլային մթնոլորտ է տիրելու ոչ միայն օֆ-լայն, այնպես էլ օն-լայն տարածքում։ Դրան արդեն վաղուց պատրաստվում էին բոլոր խոշոր կայքերը, որոնցից ամենահնարամիտը, թերևս google-ը գտնվեց։ Ինչպես և կարելի էր սպասել ինտերնետային գիգանտը կփոխի իր լոգոտիպը նաև աշխարհի առաջնության առիթով։ Այդ կապակցությամբ Google-ը անգամ մրցույթ [...]

Page 1 of 1112345»...Last »

Այլ գրառումներ

Հարցում

Ո՞րն է ձեր նախընտրելի բրոուզերը

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...