
Բնօրինակը WebMatyan-ում՝ «Անակնկալ վիճակագրություն«
Ինչպես հայտնի է Հայաստանում Ինտերնետը նույնականացվում է ռուսական odnoklassniki.ru-ի հետ, սակայն կարծես այս միտումը փոխվում է: Կկարողանա՞ն արդյոք այլ կայքերը վերջ տալ odnoklassniki-ի մենիշխանությանը:
Արդեն 2 տարի է, ինչ “օդնո”-ն գերիշխում է հայաստանյան Ինտերնետային ոլորտում՝ իր այցելությունների քանակով ետևում թողնելով ոչ միայն մրցակիցներին, այլև այլ մնացած բոլոր կայքերը:
Տարեվերջյան վիճակագրությունը հուշում է, որ կարծես “օդնոին” վտանգ կարող է սպառնալ 2010-ին:
Վտանգը գալիս է գերհզոր facebook-ի կողմից:
Համաձայն google-ի տվյալների անցնող 2009 թվականի հոկտեմբերից facebook որոնողների քանակակն ավելացել է և անցել է odnoklassniki որոնողների քանակը և շարունակում է աճել:
Loading ...
Չնայած այս հանգամանքին, facebook-ի այցելությունների քանակը դեռ ավելի քան 2 անգամ զիջում է odnoklassniki-ի այցելությունների քանակին՝ կազմելով մոտ 3500-4000 այցելու ընդդեմ 10000 այցելուի (օրեկան):
Facebook-ի առաջխաղացումը նաև ակնհայտ է alexa.com-ի տվյալներում, որտեղ facebook.com-ը գրավում է երրորդ պատվավոր տեղը հայաստանցիների այցելած կայքերի մեջ՝ զիջելով միայն google-ին և odnoklassniki-ին:
Սա իհարկե առաջխաղացում է facebook-ի համար, որն այս տարվա ընթացքում բարձրացել է մեկ հորիզոնականով:
Այստեղ պիտի լիներ հարցում... բայց չկա...



Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում
Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար
ScribeFire` անվճար բլոգ-խմբագրիչ
Ինչպես առանց կորուստների հեռանալ LiveJournal-ից
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
Slide, կամ ինչով զարմացնել ընկերներին
10 հոդված, որոնք արժեր կարդալ
Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)