
Արդեն ՊԱՏՄԵԼ ԵՄ կրոսպոստինգ իրականացնող մի սերվիսի մասին։ Կրոսպոստինգը, եթե չգիտեք, մի քանի բլոգներում միաժամանակ հրապարակում անելու գործողությունն ա։ Հայկական բլոգոսֆերայում, բացի ինձանից, դեռ ոչ մեկին չեմ տեսել, որ մեծ ուշադրություն դարձնի կրոսպոստինգին դրա համար էլ ասեմ, թե խի եմ դա անում ԵՍ։
- Պետք եղած ինֆորմացիան ավելի շատ տարածելու համար
- Դեպի հիմնական կյանքեր լրացուցիչ հղումներ ունենալու համար
Կրոսպոստինգը իրականացվում է կամ RSS հոսքերի ու հատուկ գործիքների միջոցով, որոնք հիմնական կայքից վերցնում են գրառումները և տեղափոխում այլ կայքեր, կամ էլ հատուկ կայքերի միջոցով, որոնք թույլ են տալիս միանգամից գրառում անել մի քանի բլոգում։ Այդպիսի մի կայք էլ BestPersons-ն է։ Այն ծառայում է ոչ միայն որպես կրոսպոստինգի գործիք, այլ նաև որպես յուրատեսակ վեբ այցեքարտ։ Կարող եք նախ նայել ԻՄ ԷՋԸ այնտեղ։ Գլխավոր էջում երևում են իմ բոլոր կայքերի հղումները, որոնք ես ցանկացել եմ տեսանելի դարձնել այցելուներին և այն RSS հոսքերը, որոնք ցանկացել եմ տեղափոխել այդ կայք՝ թվիթներս, այլ ստատուսներս և delicious-ում պահած հղումներս։ Այսինքն այնպես եմ արել, որ լինեն միայն գովազդներ, այլ ոչ ամբողջական ինֆորմացիա, որպեսզի այցելուները կարդան իմ կայքերը, որ չէ այդ կայքը։ Կայքեր ավելացնելն այնտեղ շա՜տ հեշտ է։ Կա կայքերի մեծ ցուցակ։ Պարզապես տեսնում եք, թե որտեղ եք գրանցված ու գրում եք ձեր այնտեղի լոգինը։ Եվ այցեքարտը պատրաստ է։
Իսկ հիմա կրոսպոստինգը։ BestPersons-ից կարող եք միաժամանակ գրառումներ ուղարկել LiveJournal, Blogger, Ya.ru, Blog.ru, Privet.ru, LiveInternet, Diary.ru, Thumblr, blog.mail.ru, Twitter և մի երկու այլ ախմախ կայք, որոնք մեզ պետք չեն։ Եթե դուք ռուսերենով եք գրելու, բնականաբար սա ձեզ շատ պետք կգա, բայց եթե գրելու եք հայերենով, ապա այդ կայքերի մեծ մասն անօգուտ է, քանի որ միևնույն է ձեզ չեն հասկանա
Կա մե՜ծ մինուս՝ բացակայում է wordpress.com-ում գրելու հնարավորությունը։ Իսկ դա Հայաստանում ամենատարածված բլոգ պլատֆորմն է։ (Հաջորդ իմ պոստերում կպատմեմ մի սերվիսի մասին, որը ավելի հարմար է հայերեն գրող բլոգերների համար)։
BestPersons-ը ունի նաև ընկերներ հավաքելու, ստատուսներ գրելու և ձեր վարկանիշին հետևելու հնարավորություն։ Կա ընկերների գրառումների հոսք, որը թույլ է տալիս հետևել, թե ինչ են պոստում ընկերները։ Մի խոսքով, բոլոր նրանց համար, ով միանգամից շատ ինֆորմացիա է տարածում, սա բավականին օգտակար կլինի։
Բայց հիշեք մինուսների մասին։ Երբ գրառումները ցրված են ամբողջ ինտերնետում, ցրված են նաև մեկնաբանությունները, ընթերցողները ու, ըստ այդմ, նաև վիճակագրությունը։ Օրինակ, ինչքան էլ ես գիտեմ, որ «Հոգու մերկապարի» վարկանիշը բարձր է, այն ավելի բարձր է, քան ես գիտեմ
Քանի որ շատերը կարդում են այն այլ կայքերում։ Այնպես որ լավ մտածեք պետք է ձեզ կրոսպոստինգը, թե ոչ։




Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում
Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար
ScribeFire` անվճար բլոգ-խմբագրիչ
Ինչպես առանց կորուստների հեռանալ LiveJournal-ից
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
Slide, կամ ինչով զարմացնել ընկերներին
10 հոդված, որոնք արժեր կարդալ
Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)