Գնում ենք Buzz-ի


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար

google buzz fluid 300x300 Գնում ենք Buzz իԱնցած շաբաթ Google-ը փորձարկեց իր նոր ծառայությունը՝ -ը, որը միանգամից քննարկումների թեմա դարձավ։ Ես չշտապեցի ինչ-որ ռուսական կայքից մի երկու չխմած տող թարգմանել ու շատ համբերատար սպասեցի, մինչև -ը մեզ էլ հասնի։ Հասավ։ Ի՞նչ է դա։ Ըստ ինձ, դա FriendFeed-ն է, որը կլոնավորել են Yahoo Meme-ի հետ, որոնց մասին ԱՐԴԵՆ ԽՈՍԵԼ ԵՄ։ Թեկուզ այն ավելի շատ Twitter-ի հետ են համեմատում, ես ոչ մի նման բան չեմ տեսնում։ Վերջ ի վերջո, մարդիկ կան, որոնք LiveJournal-ն էլ են որպես միկրոբլոգինգի սերվիս օգտագործում ու դա դեռ չի նշանակում, որ այն միկրոբլոգինգի համար է։ -ը լիարժեք բլոգ պլատֆորմ կարելի է անվանել՝ պոստերով, մեկնաբանություններով ու like-երով։ Նրա առավելությունն էլ այն է, որ ինտեգրած է gmail-ի մեջ ու համարյա անխուսափելի է դրանից օգտվողների համար։ Իհարկե, եթե այն ձեզ պետք չէ, կարելի է հեշտությամբ անջատել էլ. փոստի ներքևի մասում գտնվող կոճակի միջոցով։

Քանի որ -ը դեռ նոր է ու քանի որ Հայաստանում այն շատ ուշ կդառնա պոպուլյար (որպես օրինակ վերցրեք Twitter-ը, որը շատ քչերին է հետաքրքրում), ես անձամբ այն որպես առանձին կայք չեմ օգտագործում ու ավելի շատ կոնտեքստը google-ին կերցնելու համար եմ կիրառում, այսինքն այնտեղ եմ տեղափոխում իմ մյուս բլոգներում տեղադրված ինֆորմացիան։ Իսկ բլոգները հեռարձակելու համար շատ բան պետք չէ.

1. մտնում ենք http://www.google.com/profiles/me/editprofile?edit=b էջը և համապատասխան մասում լրացնում այն կայքերի հասցեները, որոնք ցանկանում ենք հեռարձակել (խմբագրեք նաև ձեր էջի հասցեն՝ թվերի փոխարեն յուզերնեյմը միացնելով)

2. մտնում ենք gmail-ի բաժինը, սեղմում «Միացնել կայքեր» կոճակին ու բացված պատուհանում միացնում մեր կայքերը

3. LiveJournal-ում սայդբարի HTML մասում, կամ այն պոստի մեջ, որը միշտ էջի սկզբում է լինում տեղադրում ենք սա <link rel=»me» type=»text/html» href=»http://www.google.com/profiles/ՁԵՐ ՓՐՈՖԱՅԼԻ ԱՆՈՒՆԸ»/>

Եվ հեռարձակումները պատրաստ են։ Իսկ եթե որոշել եք գրել հենց -ի մեջ, ապա կարող եք անել դա նաև e-mail-ի միջոցով։ Պարզապես գրում եք պոստը և ձեր gmail-ից ուղարկում buzz@gmail.com էլ. փոստին։

Այլ կոնտեքստ հրապարակելու համար արդեն -ներ են հայտնվել FireFox-ի ու Chrome-ի համար։ Առաջինը իմ մոտ դեռ չի աշխատում, բայց ամեն դեպքում ահա դրանք.

https://chrome.google.com/extensions/detail/jeanfjhmicflioichibjklhfkbimaflc Chrome լրացում

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/75917 FireFox լրացում

Որոշ կայքերում էլ արդեն կա It կոճակ, որի միջոցով կոնտեքստը կարող եք ուղարկել ձեր Google Reader-ի ընդհանուր գրառումների մեջ՝ ավտոմատ հեռարձակելով : Հայկական կայքերում նման կոճակ առայժմ միայն «Հոգու մերկապար«-ում եմ տեսել ;) Թիթիզությո՜ւն…

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...