FireFox լրացումներ առանց ռեստարտի


jetpack 248x300 FireFox լրացումներ առանց ռեստարտիMozilla Labs-ի մի լրացման մասին արդեն խոսել եմ «Կոմպից կոմպ` առանց կորուստների» գրառման մեջ։ Նշված լրացումը թույլ էր տալիս պահպանել FireFox բրոուզերի կարգավորումները և ցանկացած պահի, ցանկացած համակարգչից վերականգնել դրանք։ Այդ ֆունկցիան, ինպես նաև այն մեկը, որի մասին կպատմեմ, Chrome-ն ունի առանց որևէ լրացման և, ասում են, կունենա նաև FireFox 3,7-ը։

Տեսել եք, չէ՞, թե ինչպես են ավելանում լրացումները Chrome-ում։ Բավական է բեռնել լրացումը և այն հայտնվում է բրոուզերում առանց այն ռեստարտ անելու։ Mozilla-ն նույնպես երկար ժամանակ աշխատում է նման ֆունկցիա ավելացնելու վրա։ Արդեն վաղուց կա -ը, որն ավելացնում է տվյալ ֆունկցիան։ Սակայն այն թույլ է տալիս ավելացնել ոչ թե ցանկացած , այլ հենց այդ լրացման համար ստեղծված լրացումներ։ Դրանք թեկուզ քիչ են, բայց ավելի թեթև են ու, անձամբ ես, «դասական» լրացումներից որոշները փոխարինել եմ դրանց -ային տարբերակներով։

Եվ այսպես, -ը բեռնելու համար սեղմում ենք ԱՅՍՏԵՂ, կամ անցնում ԱՅՍ հղմամբ և բեռնում կայքից։ Հետո ռեստարտ… (առայժմ այն անխուսափելի է)։ Հետո անցնում ենք ԱՅՍ կայք, որտեղ գտնվում են լրացումները ու սկսում ենք բեռնել նրանք, որոնք կհավանենք։ Ես, որպես հուշում, ասեմ թե որոնք ես եմ հավանել.

Thumbtabs – սա ուղղակի պարտադիր է, եթե ցանկանում եք մյուս լրացումներից որոշները բեռնել։ Էկրանի ձախ կողմում ավելացնում է բացվող-փակվող «բառ» որի վրա կոճակներ պիտի տեղադրվեն։

ՍԱ էլ այդ «բառ»-ում ավելացնում է Twitter, Facebook, Myspace և արագ մուտք գործելու և ձեր էջերը ղեկավարելու հնարավորություն։

ՍՐԱ միջոցով էլ նույն «բառ»-ում կարող եք բացել և կարդալ ձեր -ի էլ փոստը, google -ը, google օրացույցը և չաթվել gtalk-ի միջոցով։ Սուպեր ապրանք է։

ՍԱ ստատուս բառում (էկրանի ամենանարքևում) ավելացնում է ամբողջ կայքը մեկ սեղմումով թարգմանելու հնարավորություն։ Մտնում եք անգլերեն կայք, սեղմում կոճակը և կարդում ռուսերենով։

ՍԱ էլ օգնում է արագ google-ում գտնել ցանկացած հետաքրքրող բառ, որը կհանդիպի դիտվող էջում։ Ուղղակի մգացնում եք տվյալ բառը ու սեղմում google-ի նշանի վրա։ Բացվում է փոքրիկ պատուհան, որտեղ էլ որոնվող բառի արդյունքներն են։

ՍԱ հայտնի Pixlr խմբագրիչի լրացումն է։ Օգնում է լուսանկարել էկրանը։ Խմբագրել լուսանկարը և հիշել համակարգչի մեջ (եթե խմբագրիչը փակելու հետ խնդիրներ առաջանան, սեղմեք ctrl+w։ Իմ մոտ նման խնդիր կար ու չգիտեի, թե ոնց փակեմ)

ՍԱ փակում է էջի վրա գտնվող բալոր ֆլեշ գովազդները։ Մեկ սեղմում և ֆլեշն էլ չկա։ Էջն էլ թեթևացած է։

ԱՅՍ լրացումը երեկ են ավելացրել։ Այն վիդեոներ բեռնելու համար է։ Բացում եք վիդեոյով էջը ու սեղմում այս կոճակի վրա։ Եվ վիդեոն բեռնվում է ձեր համակարգիչ (նաև -ից)

Նախքան -ից օգտվելը ուշադրություն դարձրեք, որ դրանից օգտվողների թիվը չափազանց փոքր է ու, բնականաբար, այն դեռ լիարժեք չէ։ Հատկապես, որ վերջերս Mozilla-ն հայտարարեց, թե իրա լրացումներից ոմանք վիրուսներ են պարունակում ու բրոուզերների զգայունության պատճառ դառնում…

Պիտակներ: , , , , , , , , , , , , ,


Վերջին գրառումները

Հարցում

Ո՞րն է ձեր նախընտրելի բրոուզերը

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...