Նոր ֆունկցիաներ gmail-ում


-ում այսօր հայտնվեցին մի շարք նոր ֆունկցիաներ, որոնք նախկինում թեստային ռեժիմում էին ու էլի շատերիս կողմից օգտագործվում էին։ Եթե մինչ այժմ դուք չեք համոզվել նրանում, որ -ը լավագույն փոստային սերվիսն է, ապա ժամանակն է համոզվել դրանում։ Հայաստանում լայն կիրառում ունեցող .ru-ն ու .ru-ն սովորական աուտսայդ են google-ի արտադրանքի համեմատ։ Առաջինի մասին ընդհանրապես չարժե խոսել, այն անգամ հայերեն գրելու հնարավորություն չունի, երկրորդ էլ ուղղակի քիչ-քիչ քոփի է անում -ը։ Ի դեպ, եթե դուք որոշեք տեղափոխել ձեր էլ. փոստը, իմացեք, որ -ն ունի ֆունկցիա, որի միջոցով հավաքում է մյուս էլ. փոստերի նամակները (եթե ինչ-որ մեկին պետք լինի, կարող եմ անդրադառնալ այդ ֆունկցիայի կարգավորմանը), բայց այժմ խոսենք բոլորովին նոր 4 ֆունկցիաների մասին։

Նշված ֆունկցիաներն ակտիվացնելու համար ոչինչ անել պետք ՉԷ.gmail icon Նոր ֆունկցիաներ gmail ում
  1. YuoTube հոլովակների ցուցադրում անմիջապես էլ. փոստում – եթե ցանկանում եք -ի որևէ տեսանյութ ուղարկել ձեր ընկերոջը, պարզապես նամակին կցում եք հոլովակի հղումը և այն հնարավոր է լինում դիտել հենց նամակի մեջ՝ սեղմելով «դիտել» կոճակը։
  2. Հիշեցումներ ՉԿՑՎԱԾ ֆայլերի մասին – եթե հաճախ եք որևէ ֆայլ բեռնում ու մոռանում եք կցել նամակին, արդեն կստանաք հիշեցումներ այն մասին, որ կան չկցված ֆայլեր։
  3. Գունավոր պիտակներ – նախկինում նամակներին տված պիտակները (օրինակ «սպամ», «կարևոր», «անկապ») միագույն էին։ Այժմ ամեն պիտակի համար կարող եք ընտրել մեկ գույն և ավելի հեշտ գտնել անհրաժեշտ պիտակով նամակները։
  4. Արձակուրդ – -ում արդեն կար ինքնապատասխանիչ, որը, ցանկության դեպքում միացնում էինք ու քաշվում մի կողմ։ Այժմ կարելի է նախապես որոշել, թե երբ է միանալու ինքնապատասխանիչը։ Օրինակ եթե կիրակի օրը մեկնում եք քաղաքից, նախապես ծրագիր եք տալիս, որ ինքնապատասխանիչն այդ օրը միանա, որպեսի շտապելիս չմոռանաք։
օգտվեցի google-ի պաշտոնական բլոգից
 Նոր ֆունկցիաներ gmail ում
Պիտակներ: , , , , , ,


Վերջին գրառումները

Հարցում

Ո՞րն է ձեր նախընտրելի բրոուզերը

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...