
1. Մտնում ենք էլ. փոստի կարգավորումների մեջ (options)

2. Ընտրում ենք «ակաունտներ և իմպորտ» կետը

3. Գտնում ենք «Էլ. փոստի հավաքում» տողը (ներքևից 4-րդը) և սեղմում «Ավելացնել ակաունտ» կոճակը

4. Լրացնում ենք այն էլ. փոստի հասցեն, որի նամակները ցանկանում ենք այսուհետ ստանալ gmail-ում

5. Լրացնում ենք էլ. փոստի ակաունտի ծածկանունն ու գաղտնաբառը։ Մնացածը թողնում ենք ոնց կա։ Եթե ուզում ենք այդ էլ. փոստի նամակները ստանալ առանձին թղթապանակի մեջ, դնում եք երրորդ ծիտը

6. Բուբլիկասեղմակը
դնում ենք առաջին տողի մոտ, եթե ուզում ենք ոչ միայն ստանալ կցվող էլ. փոստի նամակները, այլ նաև այդ էլ.փոստից նամակ ուղարկել gmail-ի միջոցով (ամեն անգամ նամակ ուղարկելիս, ընտրում եք, թե որ էլ. փոստից գնա)

7. Ընտրում ենք այն անունը, որը տվյալ էլ. փոստից նամակ ուղարկելիս ցուցադրվում է ստացողի մոտ (բնականաբար ձեր անունն եք գրում)

8. Առանց երկար խորանալու ու «Ամա՜ն Աստված էս ի՞նչ էր» ասելու բուբլիկասեղմակը դնում ենք առաջին տողի մոտ։

9. Սեղմում ենք ուղարկել հաստատում, որպեսզի ձեր մյուս էլ. փոստին հաստատող նամակ գա։

10. Մտնում ենք նախկին էլ. փոտը, բացում gmail-ից ստացած նամակը և կամ սեղմում տրված հղման վրա, կամ քոփի անում տրված կոդը ու տեղադրում այստեղ։





Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում
Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար
ScribeFire` անվճար բլոգ-խմբագրիչ
Ինչպես առանց կորուստների հեռանալ LiveJournal-ից
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
Slide, կամ ինչով զարմացնել ընկերներին
10 հոդված, որոնք արժեր կարդալ
Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)