Apple-ի խնձորը նույնասեռական է կծել


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
1952 թվականին մաթեմատիկոս Ալան Թյուրինգը, որը ժամանակակից համակարգիչների «նախահոր» հայտնագործողն էր, կալիումի ցիանիդ ներարկեց խնձորի մեջ և ուտելով այն՝ մահացավ։ Խնձորը գտան նրա մահվան վայրում՝ աշխատանքային սեղանի վրա։ Հենց այս պատմությունը հիմք վերցնելով հետագայում ընկերությունը ընտրեց իր լոգոտիպը՝ կծած խնձորը, որն այժմ աշխարհում ամենաճանաչելի լոգոտիպներից մեկն է համարվում։ Սակայն քչերին է հայտնի Ալան Թյուրինգի մահվան պատճառը։ Այսօր կարդացի այդ մասին ինտերնետում։ Պարզվում է, որ.

apple logo Apple ի խնձորը նույնասեռական է կծելԻնքնասպան լինելու որոշումը Թյուրինգն ընդունեց անհաջող վիրահատությունից հետո։ Նա նույնասեռական էր։ Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը դեռ հոգեկան հիվանդություն էր համարվում։ 1952-ին Թյուրինգին «արվամոլության» մեջ են մեղադրում և դատարանի առաջ կանգնեցնում։ Դատարանը երկու որոշում է կայացնում և Թյուրինգին ընտրության հնարավորություն տալիս։ Նա կամ պիտի ազատազրկվեր, կամ պիտի թույլատրեր սաստել լիբիդոն էստրոգեն կանացի հորմոնի ներարկման միջոցով (դրան քիմիական ամորձատում էլ են անվանում)։ Գիտնականն ընտրում է երկրորդ տարբերակը։ Էստրոգենի ներարկումների հետևանքով նրա մոտ կորում է սեռական ցանկությունը և սկսում են կրծքեր հասունանալ։ Նա կորցնում է աշխատանքը և զրկվում է իր բնագավառում աշխատելու իրավունքից։ Ինչի հետևանքում էլ նախ սկսում է մեկուսի կյանք վարել, հետո՝ ընդունում կալիումի ցիանիդով ինքնասպան լինելու որոշում :( Նրա սպանության «գործիքը» այժմ կարելի է հանդիպել ցանկացած էլեկտրոնիկայի խանությում՝ նոութբուքների ու լափ թոփների վրա… Բա… :(
 Apple ի խնձորը նույնասեռական է կծել

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...