Blogger-ի սակավաթիվ դիզայններից դժգոհողները էլ հազիվ թե բողոքելու տեղ ունենան։ Անցած շաբաթ այդ սերվիսը գործարկեց ևս մի ֆունկցիա, որը թույլ է տալիս հարյուրավոր դիզայններ ստանալ ձեր բլոգի համար, փոխել դրա ցանկացած էլեմենտ, սկսած գույներից, վերջացրած տառերի չափսով։ Մինչ սկսեք զբաղվել ձեր բլոգի դիզայնով, կարդացեք Blogger-ում արդեն կարելի է էջեր ստեղծել գրառումը, ստեղծեք ձեր բլոգի էջերը ու տեղադրեք էջերի վիջետը, քանի որ դրանով բլոգը շատ ավելի գեղեցիկ է ստացվում։ Կարող եք համոզվել՝ դիտելով ԻՄ ԲԼՈԳԸ։

Blogger-ի հիմնական կարգավորումների մեջ նոր դիզայնները դեռևս չկան ու անհրաժեշտ է օգտվել «Սևագրեր» ծառայությունից։ Դրա համար անցնում եք htto://draft.blogger.com հղմամբ ու մուտք եք գործում՝ լրացնելով ձեր ծածկանունն ու գաղտնաբառը։ Հետո, ցանկության դեպքում, էջի վերնագրից փոքր ինչ ներքև, աջ կողմում առկա ծտադրավայրը ծտադրում եք։ Դա արվում է, որպեսզի այդուհետ ձեր Blogger-ի ղեկավարման էջը մշտապես փոխարինվի «Սևագրեր»-ի ղեկավարման էջով։ (մեծ մասամբ blogger-ի բոլոր նոր ֆունկցիաները նախ «Սևագրեր»-ում են հայտնվում, դրա համար էլ ավելի լավ կլինի, եթե դնեք ծիտիկը)։ Հետո անցնում եք ձեր բլոգի դիզայնի ղեկավարման բաժին։ Դուք միանգամից կնկատեք, որ այնտեղ մեկ լրացուցիչ մենյու կա՝ շաբլոնների դիզայներ։

Սեղմում ենք շաբլոնների դիզայների վրա ու բացվում է բլոգի շաբլոնի խմբագրման պատուհանը։ Ու չնայած հետո ինքներդ էլ կկռահեք, թե որը որից հետո է, մի երկու խոսքով դա էլ ասեմ։ Նախ ընտրում ենք առայժմ առկա 4 խումբ շաբլոնների մեջից մի շաբլոն «Շաբլոններ» բաժնից։

Հետո անցնում ենք «Ֆոն» բաժին և ընտրում կամ որևէ ֆոնային երանգ, կամ էլ լուսանկար՝ սերվիսում առկա հարյուրավոր լուսանկարների մեջից։ Լուսանկար ընտրելու համար անհրաժեշտ է սեղմել «Ֆոնային պատկեր» գրառման ներքևի քառակուսու վրա, որում ցուցադրվում է ընթացիկ ֆոնը։

Հետո անցնում ենք «Դիզայն» բաժին։ Այն, իր հերթին, բաղկացած է երեք ենթամենյուից։ Առաջինում ընտրում ենք բլոգի սայդբարների քանակն ու ձևը։ Երկրորդում բլոգի ֆուտերի (ներքևի մասի) բաժինների քանակը (1-3 վիջետ իրար կողք դասավորելու համար)։ Երրորդում էլ որոշում ենք ընդհանուր բլոգի և սայդբարերի լայնությունները։

«Լրացուցիչ» բաժնում էլ խմբագրում եք բլոգի տառատեսակները, դրանց գույնն ու մեծությունը, ֆոները և այլն… Արդյունքում ձեր բլոգը ստանում է համարյա այնպիսի տեսք, ինչպիսին դուք պատկերացնում եք։ Ու ոչ մեկի բլոգը չի կրկնում մյուսի դիզայնը։ Ինչը, կարծում եմ, Blogger-ի ա՜մենամեծ առավելությունը դարձավ wordpress-ի հեմեմատ։ Դե, բարի դիզայներություններ…









Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)
Ինչ է ping-ը և ինչով այն «ուտել»
Posterous-ը խլում է հակառակորդների օգտվողներին
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 1)
Կայքեր, որոնք կապահովեն ձեր PR-ը