
1. Pixlr – ամենապոպուլյար գրաֆիկական օն-լայն խմբագրիչի լրացումը արդեն կա նաև Chrome-ում։ Այն օգնում է նկարահանել համակարգչի էկրանը, բրոուզերի բացված էջը, կամ դրա մի հատվածը։ Նաև էջում առկա լուսանկարները ուղարկել Pixlr Ediror և արագ խմբագրել (դրա համար աջ քլիք եք անում նկարի վրա և ընտրում edit տողը)։
2. Ի տերբերություն FireFox-ի, Chrome-ում տեքստերը պատճեելիս չի պահպանվում ֆորմատը՝ գույնը, չափսը և այլն։ ԱՅՍ ԼՐԱՑՄԱՆ միջոցով կարող եք պատճեել ցանկացած տեքստ իր ֆորմատով և տեղադրել այլ էջերում։
3. Goo.gl – բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հղումներ տեղադրել Facebook-ում, կամ Twitter-ում, սակայն հայտնաբերում են, որ այդ հղումը մեկ կիլոմետր անիմաստ նշաններից է բաղկացած։ Սեղմելով այս լրացման կոճակին դուք կստանաք բրոուզերում բացված էջի կարճ հղումը, որը առանց խնդիր կարելի է share անել, կամ ուղարկել e-mail-ով։ Օրինակ UCI-ԻՄԳ-ի հղումը՝ http://goo.gl/WyDf
4. Convert to PDF – ստեղծում է բրոուզերում բացված էջի PDF տարբերակը, որը կարող եք տեղափոխել ձեր Google Docs-ի ակաունտ, կամ բեռնել ու կարդալ PDF ընթերցիչների միջոցով (օրինակ Adobe Reader, Foxit Reader)
5. Shareaholic – օգնում է արագ տեղադրել բացված էջի հղումը պոպուլյար սոց. ցանցերում, կամ սոցիալական էջանշումների սերվիսներում։ Պարզապես սեղմում եք լրացման կոճակին, ընտրում նախընտրելի կայքը և վերջ։ Ի դեպ, սա նաև ավտոմատ կարճեցնում է հղումները։
6. Split Screen – կիսում է բրոուզերի էջը և թույլ տալիս մեկ էջում միանգամից մի քանի կայք բացել, առանց նոր թաբ կամ պատուհան բացելու։
7. Search Preview – google-ում որոնում կատարելիս, արդյունքների մոտ ցուցադրում է նաև գտած էջերի լուսանկարները։
8. Feedly – եթե կարդում եք RSS կամ Atom հոսքեր, կարող եք անել դա ավելի հաճելի միջավայրում։ Feedly-ն ցուցադրում է ձեր Google Reader-ի բաժանորդագրված հոսքերը, Twitter-ի թարմացումները, Flickr-ի նոր լուսանկարները և էլի լիքը նորություններ ամսագրի տեսքով, ինչը ավելի հաճելի է դարձնում ընթերցումը։
9. Diigo – սոցիալական էջանշումներ սերվիս, որին, կարծում եմ, դեռ կանդրադառնամ։ Այս լրացման միջոցով կարող եք արագ էջանշել ցանկացած էջ Diigo-ում, ստվերագծել ձեզ դուր եկած տեքստերը հետագայում կարդալու համար, share անել հղումները FaceBook, Twitter, Buzz կամ ուղարկել e-mail-ով։ Ինչպես նաև բացված էջերում տեղադրել նոթեր, որոնք կարող եք տեսնել հետագայում էջը բացելիս։
10. Panic Button – իսկ եթե աշխատավայրում մի շարք «կարևոր» կայքեր եք բացել, որոնք չպետք է տեսնի շեֆը ու նա, թարսի պես, ներս է մտնում ձեր սենյակ, պարզապես սեղմում եք պանիկայի կոճակը և բոլոր էջերը փակվում են, բայց… հնարավոր է դառնում հետագայում մեկ քլիքով վերականգնել դրանք։




Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում
Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար
ScribeFire` անվճար բլոգ-խմբագրիչ
Ինչպես առանց կորուստների հեռանալ LiveJournal-ից
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
Slide, կամ ինչով զարմացնել ընկերներին
10 հոդված, որոնք արժեր կարդալ
Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)