
Եթե հավաքենք uci.img-ում օգտագործած բոլոր անգլալեզու բառերը, վերածենք դրանք պիտակների ամպի, տանք սրտի ձև ու գունավորենք, ըստ մեր ճաշակի, ապա կստացվի այս պատկերը։ Այն նկարելու համար ես չեմ օգտվել ոչ մի գրաֆիկական խմբագրիչից՝ պարզապես մտել եմ մի կայք, սեղմել եմ մի քանի կոճակ և պատրաստ է։ 2-3 րոպեյվա մեջ նման մի պատկեր էլ կարող եք դուք ստանալ ու տեղադրել ձեր բլոգում, կամ MMS անել սիրելիին…

Դրա համար պետք է անցնել Tagxedo կայք, դիտել նաև կայքի հեղինակների աշխատանքները ու էկրանի վերևում սեղմելով Create կոճակը՝ անցնել խմբագրման։ Պիտակների ամպ կարելի է ստեղծել ձեր համակարգչում գտնվող որևէ տեքստային ֆայլից, ինտերնետային էջից, կամ ձեր ընտրած կամայական բառերից։ Տվյալ դեպքում ես ընտրեցի երկրորդ տարբերակը՝ կայքը, և լրացրեցի uci.img-ի հասցեն։ Հետո ընտրեցի պատկերը՝ սրտիկ, գունային գամման և տառատեսակը։ Նշեցի, որ ցանկանում եմ ցուցադրել սրտի պատկերը բառերի տակ, հանեցի մի քանի բառ, որոնք չէի ուզում, որ ցուցադրվեն ու վերջ։ Սրտիկը պատրաստ էր։ Խնդիր առաջացավ այն հիշելիս՝ ծրագիրը ոչ մի կերպ չէր ցանկանում պահել իմ գլուխգործոցն համակարգչիս մեջ ու ստիպված եղա լուսանկարել էկրանը, հեռացնել ավելորդ մասերը Pixlr Editor-ի միջոցով ու նոր պահել… Բայց, կարծում եմ, արժեր մի փոքր տանջվել, քանի որ արդյունքը չափից դուրս պուպուշ է ստացվել
Այլ գրառումներ այս թեմաներով՝ could, heart, love, star, tags, tagxedo, Կայքեր



Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում
Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար
ScribeFire` անվճար բլոգ-խմբագրիչ
Ինչպես առանց կորուստների հեռանալ LiveJournal-ից
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
Slide, կամ ինչով զարմացնել ընկերներին
10 հոդված, որոնք արժեր կարդալ
Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)