Monkeyfly – լրացում Twitter-ի համար


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
twitter logo 13 Monkeyfly   լրացում Twitter ի համարTwitter-ի մտական օգտվողների համար -ը, կարծում եմ, ամենաօգտակար լրացումներից մեկը կարող է լինել։ Դրա շնորհիվ հնարավոր է լրիվ ձևափոխել Twitter-ը՝ առավելապես հարմարեցնելով այն ձեր պահանջներին։ Օրինակ գլխավոր էջի վրա տեսնել ոչ միայն ձեր ընկերների նոր թվիթները, այլ նաև՝ առանձին սյունակներում, ձեր վերջին թվիթները, թվիթները, որոնցում դուք նշագրված եք, անձնական հաղորդագրությունները և ռեթվիթները։ Նաև կարելի է գրել մի քանի թվիթ, պահել, որպես սևագիր և հրապարակել երբ կցանկանաք։ Լրացումն ունի նաև հղումների կրճատիչ, որը թվիթում առկա մեկ մետրանոց հղումը դարձնում է կարճ և քիչ տեղ զբաղացնող։ Դրա համար բավական է տեղադրել հղումը թվիթի մեջ և հրապարակելուց առաջ սեղմել կրճատելու կոճակը։ Ինտեգրված է նաև TwitPic սերվիսը, որը թույլատրում է նկարներ թվիթել (իբր թե)։ Google Chrome-ի համար լրացումը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂԻՑ, իսկ FireFox-ի համար՝ ԱՅՍՏԵՂԻՑ։ Բեռնելուց հետո պարզապես մտեք Twitter-ի ձեր էջ և սեղմեք Home և Profile կոճակների մեջտեղում հայտնված կոճակին։ Իսկ բեռնելուց առաջ կարող եք տեսնել լրացումը գործի մեջ՝ այս հոլովակում.


Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...