Սարգսյանը Գյուլին ճակտից կթողի :)


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
mental Սարգսյանը Գյուլին ճակտից կթողի :)

Սոցիալական ցանց, կամ պրոֆեսիոնալ բլոգ այժմ կարող է ստեղծել յուրաքանչյուրը, ով գոնե մի փոքր հասկանում է ինտերնետից։ Բավական է բեռնել համապատասխան պլատֆորմը, գցել այն սեփական սերվերի վրա և կունենաս անձնական FaceBook, Twitter, Wikipedia կամ uci.img :) Ինչով էլ ակտիվորեն սկսել են զբաղվել շատերը։ Սակայն մի բան է 10-20 րոպեում ստեղծել կայքը, մեկ այլ բան՝ այնպես անել, որ այն ճանաչված ու վստահելի դառնա, հետաքրքրություն առաջացնի օգտվողների մոտ։ Այդ ուղղությամբ հետաքրքիր քայլ է կատարել նորաբաց Demqer.com հայկական սոցիալական ցանցը՝ այն որոշել է կռվացնել հայտնի քաղաքական դեմքերին ու այդ միջոցով նոր այցելուներ հրավիրել կայք։
Սերժ Սարգսյանի, Աբդուլա Գյուլի, Բարաք Օբամայի, կամ Մահմուդ Ահմադինեժադի վիրտուալ պրոտոտիպները հայտնվել են «Mental Kombat» կոչվող մինի խաղում (կայքի ադմիններին մոռացանք հարցնել, թե ինչու մենտալ, բայց կարծում եմ, որ «ՄԵՆԹ» բառից :P )։ Խաղի կանոնները պարզ են՝ ընտրում ես քո հերոսին, նրա 6 հարվածները (գլխին, փորին, ոտքերին) ու 6 պաշտպանական դիրքերը, հետո… :) լրացնում ես ընկերոջդ e-mail հասցեն։ Նա ստանում է նամակ,  նույնպես գրանցվում է և ընտրում իր 6 հարվածներն ու պաշտպանական դիրքերը։ Ձեզ մնում է միայն դիտել մենամարտը ու հիանալ, թե ինչպես են իրար ծեծում նախագահները։
Թե ինչու են խաղի հերոսները հենց քաղաքական գործիչներ, այլ ոչ փոփ աստղեր, չգիտեմ, բայց .com-ի ադմինիստրացիայից ինձ ասեցին, որ «Մենտալ Կոմբատի» նպատակն ամենևին էլ նախագահներին ծաղրելը չէ։ Սա սովորական կատակ է, որը կօգնի ուշադրություն գրավել կայքի հանդեպ և մեծ քանակությամբ օգտվողների գրավել, ինչը նրանց մոտ, կարծում եմ, հաջողվեց։

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...