Ովքե՞ր են ամենահարուստ հայ Twitter-ցիները


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
Twitter money Ովքե՞ր են ամենահարուստ հայ Twitter ցիներըՊարզվում է, որ Twitter-ի ակաունտներն էլ ունեն իրենց գինը։ Դրա վրա կարող են ազդել մի շարք գործոններ։ Օրինակ օգտվողի թվիթների կամ նրան հետևողների քանակը։ Ռեթվիթների և այլ օգտվողների կողմից ֆավորիտների մեջ ավելացվելու հաճախականությունը և այլն։ Կա նաև հատուկ ծառայություն, որը թույլ է տալիս պարզել, թե որքան է կազմում այս կամ այն Twitter-ցու մոտավոր կարողությունը։
Մենք փորձեցինք մի փոքր խցկվել մեզ հայտնի Twitter-ցիների վիրտուալ գրապանը և պարզել, թե նրանցից ով է ավելի հարուստ։

Պարզվեց, որ ամենամեծ Twitter-յան կարողությունը պատկանում է «Հետք» օն-լայն պարբերականին։ @Hetq -ի փրոֆայլը գնահատվում է 650 դոլար։ 370 դոլար է գնահատվում բլոգեր  -ի՝ @Unzippedblog թվիթ ունեցվածքը։ 289 դոլար կարողություն ունի @Hayland_am սոց. ցանցի թվիթ ըքաունթը։ 265 դոլար  @Ankakh_weekly -ն, 260 դոլար՝ բլոգեր @ -ը։ Լրագրող-բլոգեր Բլանշի՝ @Blansharm թվիթ կարողությունը կազմում է 236 դոլար, Հայ Ուսանողների Շարժման՝  @armstudent կարողությունը՝ 207 դոլար, իսկ ԵՊՃՀ ուս. Խորհրդի՝ @scseua ունեցվածքը  գնահատվում է 153 դոլար։ 133 դոլար է գնահատվում @7or_blog -ի կարողությունը, 125 դոլար՝ Կանանց Ռեսուրսային Կենտրոնինը՝ @Armenianwomen, համապատասխանաբար 96 և 95 դոլար բլոգերներ @ -ինը և Դօրիանինը՝ @__Dorian__ ։
Դե, իսկ @uci_img -ի նորաբաց Twitter ըքաութը կարելի է վաճառել ոչ ավել, ոչ պակաս՝ 2 դոլարով ;)

Քանի որ ցուցակում հաշվի են առնվել միայն վիրտուալ տարածքում հայտնի մարդիկ, դուք կարող եք ստուգել նաև ձեր ունեցվածքը՝ օգտվելով TweetValue կայքից։

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , , , , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...