
@uci_img-ում արդեն ՊԱՏՄԵԼ ԵՆՔ այն մասին, թե ինչպես Blogger-ում պատրաստել գեղեցիկ դիզայններ՝ օգտվելով դրա «սևագրերից»։ Իսկ բոլոր նրանց համար, ում չի հերիքում երևակայությունը, նյարդերը կամ ժամանակը, այս պոստում կառաջարկենք բլոգին օրիգինալ դիզայն ընտրելու ևս մեկ տարբերակ։ Ինչպես և նախկինում, որպես փորձարկման առարկա ենք վերցրել ԱՅՍ բլոգը։ Եթե անցնեք հղումով՝ կտեսնեք, որ բլոգի շաբլոնը նմանեցված է WordPress-ի շաբլոններին։ Ինտերնետում կարելի է գտնել բազմաթիվ նման շաբլոններ, բայց այստեղ մենք կխոսենք կոնկրետ մեկ՝ ռուսալեզու կայքի մասին, որտեղ կան շաբլոնների 100-ից ավել տարբերակներ։
Նախ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՅՔ, դիտում շաբլոնները և ընտրում մեզ դուր եկածը (ուշադրություն դարձրեք Facebook-ին ու Twitter-ին նմանեցված շաբլոններին
)։ Հետո բեռնում ենք ընտրած շաբլոնը և բացում արխիվը։ Թղթապանակի մեջ տեղադրված է 4 ֆայլ։ Մեզ անհրաժեշտ է միայն .xml ֆորմատի 2 ֆայլերից մեկը՝ անգլերենը, կամ ռուսերենը, ըստ ճաշակի
Հետո տեղափոխվում ենք մեր բլոգի դիզայնի խմբագրման բաժին ու ընտրում «փոփոխել HTML-ն» տողը, ինչպես ցույց է տրված նկարում։
Հետո տեղափոխվում ենք մեր բլոգի դիզայնի խմբագրման բաժին ու ընտրում «փոփոխել HTML-ն» տողը, ինչպես ցույց է տրված նկարում։

Նախ սեղմում ենք «բեռնել ամբողջ շաբլոնը» հղման վրա և պահպանում բլոգի ընթացիկ շաբլոնը՝ այն դեպքի համար, եթե ամեն ինչ փչացնենք ու որոշենք վերականգնել հին տարբերակը։ Հետո սեղմում ենք «Browse» կոճակը, գտնում և ընտրում ա՜յն .xml ֆորմատի ֆայլը, որին նախապատվություն էինք տվել և բեռնում ենք այն։ Ու վերջ։ Մեր բլոգն արդեն ունի նոր դիզայն։ Ձեզ մնում է նորից տալ բլոգի կարգավորումները, տեղավորել վիջետները որտեղ պետք է և այլն։ Իսկ եթե ցանկանաք փոխել շաբլոնում առկա ռուսերեն, կամ անգլերեն բառերը, վերադարձեք նույն այն «խմբագրել HTML-ը» բաժինը, գտեք շաբլոնի մեջ տվյալ բառերը, թարգմանեք և սեղմեք պահպանել կոճակը։ Չնայած, եթե գաղափար չունեք կոդերից՝ խորհուրդ չեմ տա դրանցձեռք տալ, այլապես ձեզ հաստա՜տ պետք կգա բլոգի պահպանված տարբերակը։




Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում
Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար
ScribeFire` անվճար բլոգ-խմբագրիչ
Ինչպես առանց կորուստների հեռանալ LiveJournal-ից
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
Slide, կամ ինչով զարմացնել ընկերներին
10 հոդված, որոնք արժեր կարդալ
Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)