Բոլոր նրանց համար, ովքեր հաճախ են օգտվում ուրիշների համակարգիչներից, ճամփորդում են, կամ էլ, պարզապես, ալարում են ամեն որոնում կատարելիս փոխել ստեղնաշարի լեզուն, google-ը իր որոնման տողի աջ կողմում ավելացրել է ևս մի կոճակ՝ վիրտուալ ստեղնաշար։ Դուք երևի հասցրել եք նկատել այն։ Վիրտուալ ստեղնաշարը ցուցադրվում է այն լեզվով, որը ՁԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ նշված է, որպես հիմնական։ Դրա կոճակին սեղմելուց հետո ավտոմատ փոխվում է նաև իրական ստեղնաշարի լեզուն։ Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրեց ոչ թե այս փաստը, այլ այն, որ հայերեն լեզվի համար google-ում օգտագործվում է արևմտահայերեն ստեղնաշարը։ Հավանաբար այն հաշվարկով, որ մենք՝ հայաստանաբնակներս, հայերեն ստեղնաշար առանց այդ էլ ունենք
Այլ գրառումներ այս թեմաներով՝
Armenia,
Google,
keyboard,
search,
Ի՞նչ կա չկա,
Ո.Հ.