«Վերջին հրապարակումները», «Նման պոստեր» ու այլ լրացումների հանդիպած կլինեք շատ բլոգներում։ Դրանք լավագույն միջոցն են բլոգի ընթերցողին երկար ժամանակ կայքում պահելու համար։ Այցելուն մտնում է որևէ պոստ կարդալու, տեսնում է այլ հետաքրքիր պոստեր և գնա՜ց։ Իսկ մի քանի բլոգ վարող բլոգերների մոտ՝ սայդբարերում մեծ մասամբ տեղադրվում են նույն հեղինակի մյուս բլոգի RSS հասքերը, որոնք օգնում են միավորել երկու բլոգները՝ մեկից մյուսին այցելուներ փոխանցելով։ WidgetBox-ն ու Blogger-ը հրապարակել են մի վիջեթ, որը այլընտրանքային լուծում է տալիս այդ երկու «առաքելություններին»։ «Բլիջեթը» ցուցադրում է ցանկացած հոսքի վերջին գրառումները նորությունների կամ սլայդշոուի տեսքով։ Մենք օրինակի համար այն արդեն տեղադրել ենք ԱՅՍՏԵՂ ու նախքան պատրաստմանն անցնելը կարող եք տեսնել՝ պետք է այն ձեզ, թե ոչ։
Անվճար տարբերակում «Բլիջեթի» ֆունկցիոնալը բավականին փոքր է՝ այն կարողանում է միայն մեկ RSS հոսքի վերջին մի քանի գրառումները ցուցադրել, քիչ դիզայններ ունի ու մի քանի գովազդ է պարունակում։ Վճարովի «Բլիջեթը» կարողանում է ցուցադրել մի քանի RSS հոսք, Twitter-ի ու FaceBook-ի կարգավիճակների թարմացումներ, ցանկացած HTML կոդով էջ ու էլի շատ բաներ։ Մի խոսքով այն հնարավոր է լինում վերածել կայքի մեջ տեղադրվող փոքրիկ կայքի։ Բուրժուաներինը թողնենք բուրժուաներին ու զրուցենք անվճար վիջեթի մասին








Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)
Ինչ է ping-ը և ինչով այն «ուտել»
Posterous-ը խլում է հակառակորդների օգտվողներին
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 1)
Կայքեր, որոնք կապահովեն ձեր PR-ը