Google Chrome-ն ավելի արագացավ


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
benchmark suite Google Chrome ն ավելի արագացավԵրեկ նորից թարմացվեց Google Chrome բրոուզերի բետա տարբերակը։ Ինչպես հայտնում են Google-ի պաշտոնական բլոգում, բրոուզերի աշխատանքն արագացել է ևս 35 տոկոսով։ Ավելացվել են նաև մի շարք նորամուծություններ և ուղղվել են նախկինում ի հայտ եկած թերությունները։ Եթե նախկինում Chrome-ը կարողանում էր սինխրոնիզացնել միայն էջանշումները, այժմ պահպանում է նաև մյուս կարգավորումները՝ դիզայնը, մեկնարկային էջը, լեզուները և այլն։ Նոր տարբերակում լրացումները հասանելի են նաև ինկոգնիտո ռեժիմում, ինչպես նաև ընդլայնված են HTML5 ֆունկցիաները։ Աշխատում է նաև «drag and drop» ֆունկցիան, որը թույլ է տալիս համակարգչի թղթապանակներից ֆայլերը մկնիկով քաշել և կայքեր գցել, կամ կցել gmail նամակներին։
Այս և մյուս նոր ֆունկցիաները կարող եք փորձել՝ բեռնելով Chrome-ի նոր բետա տարբերակն ԱՅՍՏԵՂԻՑ։

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...