Անձրևոտ եղանակը, երևի, այս կամ այն չափով ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Մեզանից շատերի համար համատարած մոխրագույնը սթրեսների ու անգամ դեպրեսիայի պատճառ է դառնում։ Դրա դեմ պայքարելու շատ ձևեր կան։ Օրինակ YouTube-ում զվարճալի հոլովակներ դիտելն ու աշխույժ երաժշտություն լսելը, պարելը, շատ շարժվելը, շոկոլադ ուտելը և այլն։ Ամեն մեկն ունի պայքարելու իր ձևը։ @uci_img-ն էլ առաջարկում է փոքր ինչ թեթևացնել օրվա միօրինակությունն ու տաղտուկը գույների միջոցով։ «Բուժման» այս եղանակը բացառապես Google Chrome-ից օգտվողների համար է ու բացառապես նրանց համար, ովքեր պատրաստ են մի փոքր ժամանակ տրամադրել գույներով խաղալու համար։ Փորձե՞նք…Նախ գունավորենք հենց Chrome-ը: Դրա համար լավագույն տարբերակը Google-ի կողմից օրերս թողարկած ծիածանագույն դիզայնն է, որը մենք անվանեցինք «Աշխարհի ամենալավ դիզայն»։ Այն չափից դուրս պոզիտիվ է ու զգալիորեն կփոխի ձեր տրամադրությունը՝ էկրանին նայելիս.
Իսկ եթե չսիրեցիք «Աշխարհի ամենալավ դիզայնը» ուրեմն դուք անճաշակ եք կարող եք օգտվել երկու այլ գունավոր դիզայններից։
Հետո սկսում ենք լազվել։ Բեռնում ենք Paint լրացումը ու նկարում որևէ ծիծաղելի բան, կամ ուղերձ գրում ընկերներից մեկին (օրինակ կարող եք որևէ բան գրել @uci_img-ին ու տեղադրել մեր Facebook-յան էջում՝ ավելի շատ ժպտացնելու համար մերոնցականներին).
Իսկ եթե կարծում եք, թե նկարելը ձեզ մոտ լավ չի ստացվի, կարող եք ColoreMixture լրացման միջոցով գունավորել ձեր կամ ձեր ընկերների լուսանկարները։ Այս լրացումն ակտիվացնելուց հետո բավական է ցանկացած լուսանկար բացել առանջին էջում և այն կցուցադրվի մի քանի գունային գամմաներում։ Ձեզ կմնա միայն ընտրել և համակարգչի մեջ բեռնել լավագույն տարբերակը։
Եվ վերջում գունավորում ենք մեր սիրելի FaceBook-ը FaceBook Colored լրացման միջոցով, ինչպես դա ցույց է տրված այս տեսագրության մեջ։ Ու, իհարկե, չենք մոռանում ժպտալ՝ դա էական է գունաթերապիայի հաջող արդյունքի համար։
Պիտակներ: Chrome, color, Facebook, paint, theme, Բրոուզերներ, Սոցիալայզեր













Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)
Ինչ է ping-ը և ինչով այն «ուտել»
Posterous-ը խլում է հակառակորդների օգտվողներին
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 1)
Կայքեր, որոնք կապահովեն ձեր PR-ը