Ինչպիսի՞ն կլինի Firefox 4-ը


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
Firefox stick Ինչպիսի՞ն կլինի Firefox 4 ը ընկերությունը պատմել է Firefox բրոուզերի հետագա զարգացման հետ կապված իր պլանների մասին։ Ըստ ընկերության, աշխատանքների հաջող ընթացքի դեպքում FireFox 4-ի բետա տարբերակը հասանելի կլինի այս տարվա հուլիսին, իսկ ստաբիլ տարբերակը կթողարկվի նոյեմբեր ամսին։ Բրոուզերի հեղինակները նշում են, որ աշխատանքների ընթացքում շեշտը դրվել է նախ և առաջ դրա արագության վրա։ Շնորհիվ նոր՝ JaegerMonkey շարժիչի, բրոուզերը 30% ավելի արագ կվերարտադրի վեբ էջերում օգտագործվող Javascript-երը։

Նոր FireFox-ը կունենա նաև վեբ ծրագրավորողների համար նախատեսված մի շարք գործիքներ, կկարողանա լիովին վերարտադրել HTML5 և CSS3 ստանդարտները, որոնցով գրվում են վեբ կայքերը։ Իսկ բրոուզերին լրացումներ ավելացնելիս, կամ եղածները թարմացնելիս այլևս կարիք չի լինի ռեստարտ անել FireFox-ը։ Հնարավոր կլինի նաև ստեղծել բրոուզերի կարգավորումների պահեստային տարբերակ՝ այսինքն պահպանել ձեր կարգավորումները հատուկ ֆայլի միջոցով և ցանկացած պահի վերականգնել դրանք։ Իսկ ամենաէական փոփոխությունը կկրի արտաքին տեսքը։ Այն, ինչպես երևում է ինտերնետում տեղակայված շքրինշոթներից, կնմանվի Chrome-ին։

firefox 4 Ինչպիսի՞ն կլինի Firefox 4 ը

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...