
Հայտարարությունների զետեղման համար նախատեսված List.am կայքը աստիճանաբար վերածվում է պոռնոգրաֆիկ կոնտեքստ տարածելու և կոնկրետ անձանց հանդեպ վիրավորական հայտարարություններ զետեղելու միջավայրի։ Կայքի ընդհանուր մթնոլորտից պարզ է դառնում, որ դրա օգտվողները կամ անչափահասներ են, կամ էլ հասարակության այն շերտերը, որոնց մակարդակը չի հերիքում անգամ էժանագին «օդնոկլասնիկային» գործունեություն ծավալելու համար։ Վերջիններս նշված կայքը ծառայեցնում են ինտիմ ծանոթություններ հաստատելու համար, առաջարկում են սեռական բնույթի ծառայություններ, կամ հրահրում են վեճեր, որոնք հայտնի չէ, թե ինչով են ավարտվում։Այս ամենից հետևություն ենք անում, որ կայքը կամ չունի ադմինիստրացիա, կամ էլ ադմինիստրացիան շահագրգիռ է նման կոնտեքստի տարածմամբ։ Բերենք մի քանի քննարկումների օրինակներ, որոնք չհեռացնելու համար, ադմինիստրացիային կարելի է ոչ միայն ամոթանք տալ, այլ նաև գործ հարուցել նրանց դեմ.
- Նազելի Հովանիսյան…արվեստի գործիչ? թե հասարակ պոռնիկ?
- Eva Rivas/ erg4uhi e te…
- Ժողովուրդ ինչ կարծիք ունեք Հրաճ Քեշիշյանի մասին > q***m hratchitel hrachitel qez mamajitel miatex
- ինչ եք կարծում դորիանն արվեստագետա թե հասարակ պ****աս
- ASACEQ DZER MAILI HASCEN EV YES DZEZ KUXARKEM DZER MERK NKARNER@
- Ասացեք ձեր մաիլ հասցեն և ես ձեզ կուղարկեմ ձեր ցանկացած հայկական պորնո
- Orange Armenia operator te qcogh
- hovanavor em > shat harust em.italiaic nor em ekel.klinem hovanavor hay gexecik u sexi axchiknerin.ktanem shou biznesi gagat@.intimn iharke petqa lini
Սա մեզ պատահած առաջին հաղորդագրություններն էին, որոնք լրիվ բավական են, ապացուցելու համար, որ List.am-ի միջոցով տարածվում է պոռնոգրաֆիա և անձնական վիրավորանքներ։ Ու մնում է գաղտնի, թե այդքան «կարևոր» ու հաճախվող կայքն ինչու չի կարողանում թույլ տալ իրեն մեկ-երկու մոդերատոր ունենալու ճոխությունը։ Ու արդյո՞ք քրեորեն դատապարտելի չէ ադմինիստրացիայի կողմից նման ինֆորմացիայի տարածմանն աջակցելը, կամ գոնե չխոչընդոտելը…




Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում
Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար
ScribeFire` անվճար բլոգ-խմբագրիչ
Ինչպես առանց կորուստների հեռանալ LiveJournal-ից
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
Slide, կամ ինչով զարմացնել ընկերներին
10 հոդված, որոնք արժեր կարդալ
Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)