Այսօր իր 4 ամիսը բոլորեց @uci_img-ն։ Այդ առիթով շնորհավորում ենք թե մեզ, թե մեր ընթերցողին ու շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր կարդում են մեզ, հետևում են մեր աշխատանքին, գրում են նամակներ, մեկնաբանություններ և օգնում մեր սիրելի կայքը դարձնել ավելի լավը։ Անցած չորս ամսվա ընթացքում մենք փորձեցինք ոչ միայն ներկայացնել Ձեզ օն-լայն կյանքի նորություններն ու տենդենցները, այլ նաև քիչ-քիչ հիմք դրեցինք «գօօգլե.ցօմ» հանրագիտարանին, որն առայժմ խմբագրման փուլում է։ Շատ շուտով մենք կներկայացնենք նաև մեր նոր նախագիծը՝ «Թատրոնի Միացյալ Գույները», որտեղ մեր ընթերցողը կծանոթանա հայ թատրոնի նորություններին, ներկայացումներին, «կհանդիպի» թատրոնից և էկրանից արդեն ծանոթ դեմքերի։ Եվս մեկ հանրագիտարանային էջ կբացվի @uci_img-ի ներսում։ Այս անգամ մենք կփորձենք կազմել բոլոր հայկական բլոգների ցանկը ու առանձին հոդվածներով անդրադառնալ յուրաքանչյուր բլոգի։ Կաշխատենք էլ ավելի շատացնել հեղինակային նյութերը՝ շարունակելով նաև թարգմանել արտասահմանյան կայքերում լույս տեսնող առավել ուշագրավ նորությունները։ Իսկ եթե դուք բլոգեր եք, գրում եք ինտերնետի մասին և պատրաստ եք տրամադրել մեզ ձեր հեղինակած նյութերը (աղբյուրին հղվելու պայմանով), գրեք uci.img@gmail.com էլ. փոստին, որին կարող եք ուղղել նաև ձեր ցանկացած խնդրանք, առաջարկություն, կամ նկատողություն։ Ձեր վերաբերմունքը միակ վարձն է մեր աշխատանքի համար։ Շնորհակալություն, որ մեր կողքին եք։
Այլ գրառումներ այս թեմաներով՝
uci.img,
Ի՞նչ կա չկա