Վիճակագրության համաձայն բրոուզերների խափանումների 30%-ը տեղի է ունենում հնացած պլագինների պատճառով։ Նույն այդ պլագինների խոցելիությունը հնարավորություն է տալիս կիբերհանցագործներին մուտք գործել ձեր համակարգիչ և գողանալ ինֆորմացիա։
Բրոուզերների պլագինները ստուգելու և թարմացնելու համար նախատեսված Plugin Check ծառայությունը, որը թողարկվել էր Mozilla-ի կողմից և նախկինում նախատեսված էր միայն FireFox-ի համար, այժմ կարողանում է գտնել և թարմացնել նաև մյուս բրոուզերներում օգտագործվող հնացած պլագինները՝ այդպիսով ցածրացնելով ձեր համակարգչին սպառնացող ռիսկը։ Plugin Check-ի միջոցով հնարավոր է թարմացնել Firefox, IE 7 և 8, Chrome, Safari և Opera բրոուզերների պլագինները (օրինակ, Adobe Acrobat, Real Player, Windows Media Player, QuickTime, Java 7 այլն):
Դրա համար անհրաժեշտ է անցնել Plugin Check ծառայության էջ և դիտել ձեր համակարգչում օգտագործվող պլագինների ցուցակը։ Յուրաքանչյուր անվանման դիմաց նշվում է պլագինի ստատուսը և գործողությունը, որը կարող եք կատարել։ Կանաչ կաճակի դեպքում տվյալ պլագինը թարմացման կարիք չունի, դեղին կոճակի դեպքում ունի թարմացման կարիք և հնարավոր է թարմացնել անմիջապես այդ էջից, իսկ մոխրագույն կոճակը նշանակում է, որ ծառայությունը չի կարող թարմացնել տվյալ պլագինը ու դուք պիտի որոնեք դրա նոր տարբերակը Google-ի միջոցով։ Կարող եք հենց հիմա ստուգել ձեր պլագինները՝ սեղմելով պոստում տեղադրված բեջին (նկարին
):
Պիտակներ: Chrome, firefox. IE, opera, plugin, Safari, Բրոուզերներ







Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)
Ինչ է ping-ը և ինչով այն «ուտել»
Posterous-ը խլում է հակառակորդների օգտվողներին
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 1)
Կայքեր, որոնք կապահովեն ձեր PR-ը