
«Google-ի միջոցով մենք փորձում ենք դարձնել ինֆորմացիան ավելի հասանելի՝ ավելացնելով սուբտիտրեր YouTube-ում, վիրտուալ ստեղնաշարեր որոնման համար կամ տրամադրելով տեքստերի, վեբ էջերի և փաստաթղթերի անվճար թարգմանման հնարավորություն Google Translate-ի միջոցով։ Այսօր մենք ուրախ ենք՝ հայտնելու համար, որ Google Translate-ն արդեն կարողանում է թարգմանել 57 լեզուներ՝ ընդգրկելով նաև բասկերենը, ադրբեջաներենը, ուրդուն, վրացերենը և ՀԱՅԵՐԵՆԸ», – գրում է Google-ի պաշտոնական բլոգը։Ալֆա ռեժիմում գործարկված 5 թարգմանիչներն առայժմ թերություններով են կատարում իրենց առաքելությունը, սակայն, ինչպես նշում է Google-ը, թարգմանիչը գոնե մասամբ կբավարարի նշված լեզուներով խոսող հարյուր միլիոն օգտվողներին՝ հնարավորություն տալով ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա։ Ընկերությունը խոստանում է հնարավորինս շուտ հանել նոր թարգմանիչները ալֆա ռեժիմից և լիարժեք օգտագործման հանձնել։ Դրանում մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ավանդը՝ սխալ թարգմանություններ նկատելու դեպքում սեղմելով «Առաջարկել լավագույն տարբերակը» կոճակը և լրացնելով թերի թարգմանած նախադասության ճիշտ ձևը։
Google-ի թարգմանիչները հնարավոր է ինտեգրել վեբ կայքեր և բլոգներ՝ այցելուներին հնարավորություն տալով միանգամից թարգմանել և կարդալ կոնտեքստը նախընտրելի լեզվով (ինչպես դա արդեն արվել է @uci_img-ում)։ Իսկ տեքստային թարգմանություններ կատարելու համար բավական է այցելել ԱՅՍ ԷՋ։
Այլ գրառումներ այս թեմաներով՝ Armenia, Google, translate, Ի՞նչ կա չկա, Ո.Հ.



Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում
Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար
ScribeFire` անվճար բլոգ-խմբագրիչ
Ինչպես առանց կորուստների հեռանալ LiveJournal-ից
Slide, կամ ինչով զարմացնել ընկերներին
10 հոդված, որոնք արժեր կարդալ
Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար
Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)