Firefox 4-ի «էրոտիկ» լուսանկարները


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
«Ինչպիսի՞ն կլինի Firefox 4-ը» գրառման մեջ արդեն ներկայացրել ենք այդ բրոուզերի հերթական տարբերակի մասին ինֆորմացիա։ Ինչպես հայտնել էինք, բրոուզերի բետա տարբերակը հասանելի կլինի այս տարվա հուլիսին ու քանի մոտենում է այդ ամսաթիվը, այնքան ավելի շատ մանրամասներ են հայտնի դառնում նոր տարբերակի մասին։ Մասնավորապես նախատեսվում է.

1. Մեկ տողի վրա տեղավորել tab-երն ու հասցեի տողը։
Դա, ինչպես տեսնում եք, լրացուցիչ տեղ է ազատում վեբ էջերի դիտման համար, սակայն մի քանի tab բացելուց հետո չափազանց շատ է փոքրացնում հասցեի տողը ու վիճելի է, թե որքանով է հարմար։ Տեղի պակասություն հատկապես կզգան այն օգտվողները, ովքեր հասցեի տողի կողքին այլ լրացումներ են տեղադրում։

custom tabbar Firefox 4 ի «էրոտիկ» լուսանկարները
2. Լրացումների ղեկավարումն իրականացնել ոչ թե բացվող պատուհանում, այլ սայդբարում, ինչպես Opera-յում։ Որոնողական համակարգերի ղեկավարումն այս դեպքում նույնպես միացված է լրացումների ղեկավարման բաժնին (այժմ այն ընդհանուր կարգավորումների մեջ է)։ Նախատեսված է նաև լեզուների, բառարանների կամ ուղղագրության ստուգման հետ կապված լրացումները տեղափոխել առանձին՝ լեզուներ բաժին։ Նաև լրացուցիչ կարգավորումներ են նախատեսվում լրացումների ղեկավարումն
ու թարմացումն ավելի հեշտացնելու համար։

Մի խոսքով, աստիճանաբար պարզ է դառնում, որ -ը լինելու է Chrome-ի ու Opera-յի խառնուրդը։ Մնում է, որ բրոուզերը մշակողները չափը չանցնեն անիմաստ փոփոխությունների հարցում։

new addons manager Firefox 4 ի «էրոտիկ» լուսանկարները

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...