Facebook-ցիներին նոր վտանգ է սպառնում


facebook broken heart Facebook ցիներին նոր վտանգ է սպառնումFacebook սոցիալական ցանցում հայտնաբերվել է նոր խոցելիություն, – հայտնում է ռուսական Utro.ru լրատվականը։ Օգտվելով տվյալ խոցելիությունից կարելի է հեշտությամբ հեռացնել ցանկացած օգտվողի ընկերներին նրա ցուցակից, եթե տվյալ օգտվողը չի արգելափակել մուտքը դեպի իր էջ։ Facebook-ի ադմինիստրացիային առայժմ չի հաջողվել վերացնել սխալը։ Մասնագետները նշում են, որ չարակամները կարող են օգտվել սոց. ցանցի կոդի սխալից և սպամ հղումներ պատրաստել, որոնց սեղմելիս օգտվողի բոլոր ընկերները ավտոմատ կջնջվեն նրա ցուցակից։ Խոցելիությունն հայտնաբերած ծրագրավորողն հայտնել է, որ արդեն կարողացել է ստեղծել համապատասխան վնասակար կոդը ու չի բացառվում, որ այն շուտով կստեղծեն նաև հաքերները։
Ավելացնենք նաև, որ նախորդ շաբաթ Facebook-ն արդեն հայտնել էր սոց. ցանցում մի շարք այլ, համեմատաբար անվնաս խոցելիությունների մասին։
Պիտակներ: ,


Վերջին գրառումները

Հարցում

Ո՞րն է ձեր նախընտրելի բրոուզերը

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...