Սփիրսն ամենահանրաճանաչ Twitter-ցին դարձավ


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
spears Սփիրսն ամենահանրաճանաչ Twitter ցին դարձավՄայիսի 24-ին Բրիթնի Սփիրսը դարձավ Twitter-ի ամենահանրաճանաչ օգտվողը՝ երկշաբաթյա պայքարից հետո առաջ անցնելով իր հիմնական հակառակորդ Էշտոն Կետչերին։ Այժմ Բրիթնին գրեթե հինգ միլիոն հետևող ունի և մի քանի հազար հետևողով առաջ է Կետչերից։ Հանուն փոփ արքայադստեր «հաղթանակի» արդեն քանի օր է, ինչ պայքարում էին նրա երկրպագուները։ Իրավիճակը կտրուկ Բրիթնիի օգտին փոխվեց, երբ վերջինիս օգնելու կոչերով սկսեց հանդես գալ ամերիկայի ամենահայտնի բլոգերներից մեկը՝ Պերեց Հիլթոնը, որն ԱՄՆ օն-լայն տարածքում եղանակ ստեղծողներից մեկն է համարվում։ Վերջինս գրեթե երկու միլիոն հետևող ունի Twitter-ում, որոնցից շատերն արձագանքեցին նրա այս գրառմանը։


Help @BritneySpears! UNFOLLOW (@AplusK).less than a minute ago via web

Կարծում ենք, պարզ է, թե ինչ կատարվեց հետո :) Մի քանի ժամ անց Բրիթնին արդեն ամենահանրաճանաչ Twitter-ցին էր, իսկ Պերեցը նրան կնքել էր «Twitter-ի թագուհի» անվամբ։
Էշտոն Կետչերը հանրաճանաչություն է վայելում Twitter-ում, քանի որ ինքն է կատարում իր բոլոր գրառումները, այնժամ երբ Բրիթնիի փոխարեն գրում են նրա ադմինիստրատորները։ Փոփ արքայադուստրը էշտոնին զիջում է նաև թվիթների քանակով։ Նա դեռ 400 գրառում էլ չի արել, այն ժամանակ երբ Էշտոնն իր կարգավիճակը թարմացրել է արդեն 5500 անգամից ավել։
Հանրաճանաչ Twitter-ցիների հնգյակում են նաև Լեդի Գագան, Բարաք Օբաման և հաղորդավարուհի Էլեն Դեջեներիսը։

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...