1000 լավագույն կայքերն, ըստ Google-ի


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
google icon 1000 լավագույն կայքերն, ըստ Google իGoogle-ը հրապարակել է ամենահաճախվող 1000 կայքերի ցուցակն, ըստ իր DoubleClick Ad Planner ծառայության տվյալների։ -ի միջոցով գովազդատուներին հնարավորություն է տրվում ընտրել իրենց գովազդի համար համապատասխան տարածքներ, իսկ կայքերի տերերին՝ ներկայացնել մանրամասն տեղեկություններ իրենց ռեսուրսների մասին և գտնել գովազդատուների։
Ինքն իրեն Google-ը թեժ կայքերի ցանկում չի ներառել, սակայն ներառել է իր առանձին ծառայությունները։ Վիճակագրությունը կազմվել է ապրիլ ամսվա տվյալների համաձայն։ Լավագույն տասնյակն է.

Կայք Այցելուներ Էջադիտումեր
1 facebook.com 540,000,000 570,000,000,000
2 yahoo.com 490,000,000 70,000,000,000
3 live.com 370,000,000 39,000,000,000
4 wikipedia.org 310,000,000 7,900,000,000
5 msn.com 280,000,000 11,000,000,000
6 microsoft.com 230,000,000 3,300,000,000
7 blogspot.com 230,000,000 4,400,000,000
8 baudu.com 230,000,000 27,000,000,000
9 qq.com 170,000,000 25,000,000,000
10 mozilla.com 140,000,000 2,100,000,000

WordPress.com-ը գտնվում է 12-րդ հորիզոնականում, Twitter-ը 18-րդ, MySpace-ը 26-րդն է, ֆայլերի բեռնման համար նախատեսված RapidShare-ը 40-րդը, 56-ից 58-րդ հորիզոնականներն, համապատասխանաբար, զբաղեցնում են LinkedIn-ը, Яndex-ը և Mail.ru-ն։ Քյարթերի ֆետիշ Odnoklassniki.ru-ն 118-րդն է։ Depositfiles-ը 123-րդ հորիզոնականում է (էլ չվիճեք, թե որն է ավելի լավը՝ դեպոզիտը, թե ռապիդը)։ Մի թեթև բլոգերոտ բլոգերների սիրելի LiveJournal-ը 140-րդն է։ 254-րդ հորիզոնականում էլ տարվա լավագույն վեբ ծառայություն ճանաչված Tumblr-ն է։ Դե, իսկ ցուցակն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ։

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...