Chrome OS-ն պատրաստ կլինի այս աշնանը


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
chrome os Chrome OS ն պատրաստ կլինի այս աշնանըChrome օպերացիոն համակարգը, հնարավոր է հասանելի լինի արդեն այս աշնանը, հայտնում է Google-ը։ Այն նախ և առաջ կտեղադրվի նոութբուքներում՝ այդպիսով պայքարի մեջ մտնելով ամենատարածված օպերացիոն համակարգ Windows-ի հետ։ Սակայն Microsoft-ում համոզված են, որ Chrome -ն չի կարող պայքարել իրենց արտադրության հետ, քանի որ համակարգչային ծրագրեր արտադրողները ստիպված կլինեն զրոյից ծրագրեր գրել նոր համակարգի համար, ինչն այնքան էլ հավանական չէ։ Google-ում այս կարծիքի հետ համամիտ չեն։ Քանի որ Chrome -ն կառուցված է Chrome բրոուզերի հիման վրա, այն արդեն կունենա միլիոնավոր ծրագրեր, պնդում են կազմակերպության անդամները։ Վերջիններս նկատի ունեն այն ծրագրերն ու սերվիսները, որոնք աշխատում են օն-լայն՝ բրոուզերի պատուհանում։ Գուցե և ամերիկացիների մի մասի համար օն-լայն ու օֆ-լայն աշխատելու միջև մեծ տարբերություն չկա, սակայն քիչ հավանական է, որ Հայաստանի կապի պայմաններում շատերը կհրաժարվեն Windows-ից և դրա համար նախատեսված ծրագրային ապահովումից՝ Chrome -ի անցնելու համար։ Այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի նոր -ն։ Սպասենք աշնանը…

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...