Ինչպես բարձրացնել բլոգի PR-ը


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
pagerank google Ինչպես բարձրացնել բլոգի PR ըԵթե դուք ինչ-որ տեղից լսել եք կայքերի PR-ի մասին և անպայման ուզում եք նույնպես բարձր PR ունենալ, ապա, նախ և առաջ, պետք է տրամադրեք ձեզ այն մտքին, որ կայքի PR-ը ոչ մի ընդհանուր բան չունի public relations-ի հետ՝ այն է, հասարակության հետ կապերի։ Նշանակում է, բլոգի բարձր PR-ը չի ապահովելու ձեզ խելահեղ հանրաճանաչություն, դրանից դուք չեք դառնալու ավելի հաջողակ ու հետաքրքիր և ձեզ բոլորը չեն սկսելու քննարկել։ Բլոգի բարձր PR-ը՝ -ը ձեզ հնարավորություն կտա միայն փոքր ինչ թիթիզանալ ընկերների մոտ (եթե դուք դրա կարիքն ունեք) և ավելի բարձր դիրքերում հայտնվել google-ի որոնման արդյունքներում (ինչի համար էլ ստեղծված է այս ցուցիչը)։ Եվ եթե դուք առանց սթրեսների տարաք այս նորությունն ու, այնուամենայնիվ, ցանկանում եք բարձր PR ունենալ, կարող եք օգտվել մեր մի քանի տարրական խորհուրդներից։
Այսպիսով, կայքի PR-ը բարձրացնելու համար կարող եք.

1. Արտաքին առաջխաղացում

  • գրանցել այն բոլոր հնարավոր ու անհնար կատալոգներում և վարկանիշներում
  • գրանցվել սոցիալական էջանշումների համար նախատեսված մի շարք կայքերում և տեղադրել այնտեղ ձեր կայքի մի քանի տասնյակ էջերի հղումներ
  • մեկնաբանություններ թողնել բարձր PR ունեցող կայքերում, ֆորումներում, հյուրերի գրքերում՝ չմոռանալով նշել ձեր կայքի հասցեն
  • ստեղծել բլոգի հայելային տարբերակը Blogger-ում և google pages-ում
  • գրանցվել web2.0 կայքերում և իմպորտ անել այնտեղ ձեր բլոգի RSS հոսքը
  • գրանցել բլոգի RSS-ը feed-երի հրապարակման ծառայություններում (չմոռանալով, որ դրանք կոնտեքստ են «գողանում»)
  • փորձել հղումներով փոխանակվել այն կայքերի կամ բլոգների հետ, որոնք շատ արտաքին հղումներ չեն տեղադրում (կայքի տված PR-ը բաժանվում է այն կայքերի մեջ, որոնց տալիս է)

2. Ներքին առաջխաղացում

  • հաճախ կատարել գրառումներ, որպեսզի googlebot-ը հաճախակի «գա» ձեր բլոգ
  • ստեղծել կայքի հեշտ ներքին ղեկավարում՝ բոլոր էջերից հղումներ ապահովել գլխավոր էջ, առանձին բաժիններ և այլն
  • հաճախ հղվել նույն կայքում հրապարակված այլ հոդվածների
  • ապահովել մեծ քանակությամբ կոնտեքստ
  • գրել հոդվածներ այն թեմաներով, որոնք ինտերնետում հազվադեպ են պատահում
  • թեթևացնել կայքի էջերը՝ հեռացնելով կողմնակի սկրիպտերը (հաշվիչներ, պլագիններ և այլն)
  • հարմար պայմաններ ստեղծել կոնտեքստով կիսվելու համար (share, bookmark, tweet, blog this)
  • օգտագործել պոպուլյար պիտակներ և բաժիններ (օրինակ facebook, google, music, football)
  • և, իհարկե, լինել հետաքրքիր ու ինքնատիպ՝ դա միակ ճանապարհն է ուրիշ ոչինչ չանելով բլոգի PR-ը բարձրացնելու համար

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...