Facebook-ի կովերը կարածեն Yahoo!-ում


cow Facebook ի կովերը կարածեն Yahoo! ումYahoo!-ն և facebook-ը շարունակում են ակտիվորեն համագործակցել Google-ին նեղելու հարցում։ Այսպիսով այս ինտերնետային գիգանտները գնալով ավելացնում են երկու կայքերն համատեղ օգտագործելու համար նախատեսված գործիքները՝ առավել հարմար դարձնելով Google-ի ծառայություններից չօգտվելը։
Այսուհետ Yahoo!-ի այցելուներն այդ կայքում գրեթե ամենուրեք կտեսնեն հղում դեպի facebook սոցիալական ցանց։ Կայքի գլխավոր էջում կցուցադրվի յուրաքանչյուր օգտվողի ֆեյսբուքյան նորությունների հոսքը, կավելանա Flickr-ում ավելացրած նկարների մասին facebook-ի ընկերներին ավտոմատ տեղեկացնելու հնարավորություն։  Կավելացվեն ոչ միայն facebook-ի այլ նաև այլ հայտնի ծառայությունների հետ համատեղ աշխատելու  ֆունկցիաներ։ Այսպիսով Yahoo!-ն շուտով կինտեգրի նաև Twitter-ի թարմացումները ստանալու հնարավորություն և կթույլատրի իր տարածքում արածել facebook-ի ամենահանրաճանաչ խաղերից մեկի՝ -ի կովերին։ Խաղեր արտադրող Zynga ընկերության հետ համագործակցության շնորհիվ Yahoo!-ում կհայտնվեն ոչ միայն կովերը, այլ նաև նույն ընկերության արտադրության մյուս հայտնի խաղերը։ Համագործակցություններ են նախատեսվում նաև Microsoft ընկերության (հավանաբար փորձ կարվի համատեղ հարված հասցնել google docs-ին) և Match.com ծանոթությունների համար նախատեսված վեբ-ծառայության հետ, փորձելով այդ կերպ տրամադրել գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք տրամադրում է Google-ը, միևնույն ժամանակ չպարտադրելով օգտվողներին հրաժարվել այն ծառայություններից, որոնցից օգտվել են նախկինում։ Սակայն թույլ կտան արդյոք նույն այդ գործընկերները Yahoo!-ին վերադարձնել առաջատարի իր երբեմնի դիրքերը՝ առայժմ վաղ է ասել։
Պիտակներ: , , , ,


Վերջին գրառումները

Հարցում

Ո՞րն է ձեր նախընտրելի բրոուզերը

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...