Աշխարհի առաջնությունը FireFox-ի հետ


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
FirefoxCup Աշխարհի առաջնությունը FireFox ի հետFireFox-ը նույնպես միացավ ֆուտբոլային կրքերին։ Ողջ առաջնության ընթացքում ու, ինչու չէ՞, նաև դրանից հետո այս բրուզերից օգտվողները կկարողանան պահպանել ֆուտբոլային տրամադրությունը, միշտ տեղյակ լինել ընթացող ու սպասվող խաղերի և դրանց հաշիվների մասին, նաև ընդգծել իրենց ֆուտբոլային անհատականությունը :D Դրա համար բավական է.

ա. Ավելացնել FootieFox լրացումը, որը բրոուզերի ստատուս բառում (ամենաներքևի տողում) ցուցադրում է առաջիկա ֆուտբոլային հանդիպման ժամը և մրցող թիմերի դրոշակները, կամ ընթացիկ խաղի հաշիվը։ Ընդ որում կարելի է միացնել ոչ միայն աշխարհի առաջնության խաղերը ցուցադրելու հնարավորությունը, այլ թեկուզ… ՀԱՅԱՍՏԱՆԻ առաջնության։ Իսկ դրոշակների վրա մկնիկի աջ կոճակը սեղմելով կբացվի մենյու, որը կառաջարկի լրացուցիչ տեղեկություններ ստանալ տվյալ թիմի, կամ ընթացող հանդիպման մասին։ Մի խոսքով, իսկական ֆուտբոլասերի համար FootieFox-ը պարզապես անհրաժեշտ լրացում կդառնա։

բ. Փոխել բրոուզերի դիզայնը, օգտագործելով հատուկ ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով մշակված -ը` մասնակից բոլոր երկրների դրոշակներով։ Ովքեր դեռ չեն օգտագործում Mozilla , կարող են բեռնել այդ լրացումը նույնպես այս առիթով բացված կայքից՝ Mozilla Cup-ից։ Այնուհետև բավական է սեղմել ձեր նախընտրելի թիմի դրոշակի վրա և բրոուզերը կներկվի նոր գույներով։ Իսկ Mozilla Cup-ը կհաշվի, թե որ երկրի դրոշակի վրա են ավելի հաճախ սեղմում ու կճանաչի այդ երկիրն իր առաջնության հաղթող։ Եվ եթե իրական ֆուտբոլային առաջնության արդյունքների վրա մենք չենք կարող ազդել, ապա այստեղ գոնե հնարավոր կլինի փոխել «խաղերի» ընթացքը։

Միանանք աշխահի՜ ռիթմին։

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...