3 հայալեզու կայք համակարգիչների մասին


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
armnet 3 հայալեզու կայք համակարգիչների մասինԲոլոր նրանք, ովքեր կարծում են, թե @uci_img-ն միակ հայալեզու կայքն է, որն անդրադառնում է օն-լայն կյանքին ու համակարգիչներին, պարզապես փոքր ինչ շտապում են։ Մենք, անշուշտ, միակը չենք և ունենք բավականին հետաքրքիր ու բովանդակալից «հարևաններ», որոնց մասին էլ կպատմենք այժմ՝ կազմելով Top3 ամենաինտերնետային ու ամենամրցունակ կայքերի ցանկը։

◘ 3-րդ հորիզոնական

WebMatyan-ի հետ մենք ժամանակին համագործակցում էինք և @uci_img-ում կա այնտեղից վերցրած մի քանի հրապարակում, ինչպիսին օրինակ «Facebook-ն ու սմայլիկներն» է, որը շատերին պետք կգա նաև այժմ։ Գրառումներ WebMatyan-ում հաճախ չեն կատարվում, սակայն այն բացարձակ առաջատար կարելի է համարել բովանդակային առումով։ Ավելորդ չէ գրեթե ոչ մի գրառում և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ավելի շատ բան իմանալ ինտերնետի մասին, այնտեղ միանշանակ կգտնեն օգտակար տեղեկություններ։

◘ 2-րդ հորիզոնական

PCNews-ն, ի տարբերություն -ի, համեմատաբար նոր է։ Այն մասնավորապես ՏՏ ոլորտի նորությունների և անցուդարձի մասին է։ Կայքը թարմացվում է գրեթե ամեն օր և լրատվության գերազանց աղբյուր կարող է դառնալ։ Ի տարբերություն @uci_img-ի և մեր Top-ի մյուս անդամների, այն կառուցված է ոչ թե WordPress, այլ Joomla համակարգի վրա, ինչը զգալի ավելացնում է դրա ֆունկցիոնալը և դարձնում այն ավելի հեշտ ղեկավարելի։ Մի խոսքով, ՏՏ ոլորտի նորություններով հետաքրքրվողներին PCNews-ը միանշանակ կհետաքրքրի։

◘ 1-ին հորիզոնական

Դե, իսկ առաջատարն, ըստ մեզ, ArmTech կայքն է, որը բացի ոլորտի նորություններից ու հետաքրքիր այլ հրապարակումներից, ներկայացնում է նաև, մասնավորապես, հայնետի անցուդարձը, անդրադառնում հայկական ՏՏ ոլորտին և հայալեզու ինտերնետին, ինչպես նաև Հայաստանում գործող բջջային օպերատորներին և դրանց առաջարկած ծառայություններին։ Այս ամենից բացի ArmTech-ում կարելի է գտնել նաև բազմաթիվ այլ հետաքրքիր հրապարակումներ, խորհուրդներ և հղումներ։ Հենց այս բազմազանության շնորհիվ էլ մեր առաջին հորիզոնականը ArmTech-ին։ Այն այսօր համարձակ կարելի է մրցունակ ռեսուրս համարել։

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...