Կայքեր, որոնք կապահովեն ձեր PR-ը


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
social bookmarking Կայքեր, որոնք կապահովեն ձեր PR ըԱյն ասին, որ ձեր բլոգի կամ կայքի PR-ի աղբյուր կարող են լինել ցոցիալական էջանշումների ծառայությունները և web 2,0 կայքերը, ԱՐԴԵՆ ՊԱՏՄԵԼ ԵՆՔ։ Սակայն ոչ բոլոր կայքերում գրանցվելը կարող է օգուտ տալ ձեզ։ Անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսի PR ունի այս կամ այն ռեսուրսը և, ամենակարևորը, կիսվում է PR-ով, թե ոչ։ Օրինակի համար նշենք, որ հանրահայտ facebook-ը, ըստ SEO մասնագետների, չի տալիս PR և դրանում տեղադրված 1000 հղումն էլ այդ առումով չի կարող օգնել ձեր կայքին։ Փոխարենը PR-ի լավ աղբյուր են համարվում այսպես կոչված dofollow սոցիալական էջանշումների ծառայությունները, որոնցից ամենաբարձր PR ունեցողների ցանկը կներկայացնենք այժմ։ Ձեզ կմնա միայն գրանցվել դրանցից յուրաքանչյուրում և ավելացնել այնտեղ ձեր կայքի 10-20 հղում։ Ավելացնել, բնականաբար, պետք է այն էջերի հղումները, որոնք, ըստ ձեզ, առավել պոպուլյար են և կհետաքրքրեն մարդկանց։ Գլխավոր էջի հղումն ավելացրեք ԱՆՊԱՅՄԱՆ, դրա «քաշն» ամենակարևորն է կայքի համար։ Ուշադրություն դարձրեք նաև import/export անելու հնարավորություն ունեցող ծառայություններին, դրանցից մեկում ավելացված հղումների ցանկը կարելի է export անել և import անել այլ ծառայություններ։ Նշված ֆունկցիան, մեծ մասամբ, settings բաժնում է լինում։ Անցանք գրացվելուն.

PR 9
slashdot.org

PR 8
connotea.org
digg.com (խորհուրդ ենք տալիս օգտվել մշտապես)
furl.net
reddit.com
technorati.com (նույնպես օգտակար է)

PR 7
bibsonomy.org
folkd.com
mister-wong.com
propeller.com
squidoo.com (նաև շա՜տ օրիգինալ է)

PR 6
backflip.com
blinkbits.com
corank.com
indianpad.com
linkagogo.com
mixx.com
myjeeves.ask.com
myweb2.search.yahoo.com
rawsugar.com
searchles.com
spurl.net
clipmarks.com
feedmarker.com
simpy.com

PR 5
blogmemes.net
buddymarks.com
listible.com
mylinkvault.com
shoutwire.com
linkatopia.com
myhq.com

PR 4
a1-webmarks.com
blogmarks.net
bookmarktracker.com
diigo.com
jumptags.com
myvmarks.com
npgb.org
oyax.com
pixelmo.com
xerpi.com
bookmark-manager.com
chipmark.com
ma.gnolia.com


Ահա և ձեզ ամբողջ մի օրվա զբաղմունք։ Այս շարքը հնարավոր էր դեռ շարունակել, սակայն դա արդեն կարելի էր բարբարոսություն ահամարել և 4 PR-ից ցածր կայքերը մենք չներառանք ցուցակում։ Համոզված ենք, որ այսքանն արդեն իսկ բավական է լինելու ձեզ google PR-ի հաջորդ թարմացումից հետո տալ ինչ-որ դրական արդյունք։ Եվ մեզ նույնպես ;)

Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...