«Ո՞ւր ճխտեմ բլոգս» գրառման մեջ մենք արդեն պատմել ենք, թե ինչպես բլոգի կամ կայքի մասին հայտնել որոնողական համակարգերին։ Եվ, հավանաբար, դուք անցել եք նշված հղումներով ու լրացրել ձեր բլոգի գլխավոր էջի հասցեն։ Դա, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն չի նշանակում, որ Google-ը կամ Yahoo-ն տեղեկացան ձեր բլոգի բոլոր գրառումների մասին, իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, շատ են։ Բլոգում կատարված բոլոր նոր գրառումների մասին որոնողական համակարգերին հայտնելու համար էլ հենց ստեղծվել են ping ծառայությունները։ Բլոգներ վարելու համար նախատեսված սերվիսները, որպես կանոն, ունեն ավտոմատ կերպով ping-ելու հնարավորություն, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է օգտվել նաև կողմնակի ping ծառայություններից, որոնց ցուցակը կներկայացնենք ստորեվ։ Մշտական օգտագործման համար կարող եք ընտրել այս կայքերից որևէ մեկը, իսկ մյուսներից օգտվել միայն հիմա՝ ձեր բլոգի գլխավոր էջը ping-ելու համար։
Այլ գրառումներ այս թեմաներով՝
ping,
Ո.Հ.