Նոր Chrome Դեղձանիկ


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար

lightbulb Նոր Chrome Դեղձանիկ Դեղձանիկը զուգավորվում է 9-10 այլ թռչունների հետ։ Նման կապերի հետևանքով ծնվում են անպտուղ ժառանգներ։

Դեղձանիկ

Google ընկերությունն օրերս հաճելի անակնկալ մատուցեց Chrome բրոուզերի սիրահարներին, ավելացնելով այդ բրոուզերի "ալիքները" ևս մեկով՝ " Build"-ով։ Մինչ այս Google Chrome բրոուզերը թողարկվում էր 3 հերթական "ալիքներով"՝ stable, beta և dev: Ստաբիլ տարբերակը նախատեսված է բոլոր օգտվողների համար, դրանում ներառված են բրոուզերի բոլոր ավարտուն ֆունկցիաները։ Beta տարբերակը ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնք գտնվում են փորձարկման մեջ և նախատեսվում են ներառվել բրոուզերի հերթական տարբերակի մեջ, իսկ ամենահաճախ թարմացվող (2 շաբաթը մեկ) dev տարբերակում ներառվում են բոլոր այն ֆունկցիաները, որոնք առայժմ գտնվում են մշակման փուլում։

Բրոուզերի հետաքրքրասեր օգտվողներն հաճախ շտապում են թարմացնել այն մինչև beta և dev տարբրակները, որպեսզի ավելի շուտ տեսնեն, թե ինչպիսին է այն լինելու հետագայում։ Արդյունքում նրանք "կորցնում" են ստաբիլ տարբերակը և ստանում նորը, որն առայժմ անավարտ է և հաճախ չի գոհացնում օգտվողներին։ Build-ը ստեղծված է հենց այդ բացը լրացնելու համար։ Այն համակարգչի մեջ է տեղադրվում որպես առանձին բրոուզեր և չի խանգարում իրական Chrome-ին։ Ի տարբերություն beta և dev տարբերակների, "դեղձանիկը" թարմացվում է առանց օգտվողի միջամտության և, ինչպես պնդում են մշակողները, գրեթե ամեն օր։ Այսինքն, այն հնարավորություն է տալիս տեսնել Chrome-ն այնպիսին, ինչպիսին աշխատանքային օրվա ավարտին տեսնում են այն մշակողները :D։ Բեռնել Build-ը և "գուշակել" Chrome-ի ապագան կարելի է ԱՅՍՏԵՂ։


Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...