Ինչպես օգտագործել facebook-ի և Bing-ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար


Opera վիջետ uci.img-ի գրառումներին հետևելու համար
lightbulb Ինչպես օգտագործել facebook ի և Bing ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար Bing որոնողական համակարգը պատկանում է Microsoft ընկերությանը։ Այն օգտագործվում է նաև մեկ այլ ինտերնետային գիգանտի՝ Yahoo!-ի կողմից։
Facebook + Bing

Օրերս Google ընկերութունն իր բլոգներում հերքեց սեփական facebook բացելու մասին լուրերը՝ պնդելով, որ չի պատրաստվում հակամարտել facebook-ի հետ և գոհ է միայն այն հանգամանքով, որ կարողանում է որոնում իրականացնել facebook-ի սահմաններում,  այդպիսով չկորցնելով  հսկայածավալ ինֆորմացիան, որը տեղադրվում է այդ սոց ցանցում։ Facebook-ը, սակայն, Google-ի այս "ընկերասիրությունը" չի կիսում։ Ձեզանից շատերն հավանաբար արդեն նկատել են facebook-յան որոնումների էջում ավելացված "Web Results" տողը, որը հարցման արդյունքներում ընդգրկում է նաև Bing որոնողական համակարգի տված արդյունքները։ Այդպիսով facebook-ում կատարված որոնումների արդյունքում որոնողը կարող է գտնել ոչ միայն facebook-յան էջեր այլ նաև… թեկուզ հենց ձեր բլոգը։ Հաշվի առնելով, որ ըստ որոշ տվյալների facebook-ում այժմ 66000-ից ավել հայաստանցի է գրանցված (թե քանի հայ կա, չստացվեց պարզել), որոնման այս եղանակը նույնպես հաճախորդներ գրավելու լավ միջոց կարող է դառնալ։ Մնում է միայն տեղեկացնել Bing-ին մեր կոնտեքստի մասին և հուսալ, որ այն որքան հնարավոր է բարձր դիրքերում կհայտնվի։ ԱՅՍ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ մեջ արդեն խոսել ենք այն մասին, թե ինչպես կայքի կամ բլոգի մասին հայտնել որոնողական համակարգերին, այդ թվում նաև Bing-ին, սակայն այժմ մենք կգնանք ավելի հեռուն՝ սովորելով օգտագործել ծառայությունը, որը թույլ է տալիս շատ ավելի արդյունավետ դրձնել այդ համակարգի կողմից ձեր կոնտեքստի ինդեքսացիան։ Բա՞րդ էր :P… Պարզապես հետևեք մեր նշած քայլերին.


Ինչպես գրանցել կայքը -ում


Bing-ում գրանցվելու համար, օ՜ Աստված, մեզ պետք է անել այն, ինչ մենք անում ենք ցանկացած այլ կայքում գրանցվելիս։ Պարզապես անցնում ենք ԱՅՍ հասցեով և փորձում մուտք գործել։ Ձեզ, ի դեպ, գրանցվելիս կառաջարկվի կամ լրացնել արդեն գոյություն ունեցող էլ. փոստի հասցե, կամ գրանցել նաև նոր էլ. փոստ -ում։ Microsoft-ի ծառայություններից հետագայում ավելի հեշտ օգտվելու համար նախընտրելի է ընտրել երկրորդ տարբերակը և ձեռքի հետ նաև ոչ մի լրացուցիչ գործողություն չկատարելով գրանցել հոր հաշիվ -ում։ Գրանցվելուց հետո դուք կհայտնվեք Bing Webmasters-ի ձեր բաժնում, որի ամենաներքևում կերևա այս պատկերը.

 Ինչպես օգտագործել facebook ի և Bing ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար

Սեղմում ենք Add Site կոճակը, լրացնում մեր կայքի հասցեն և ստանում հետևյալ հաղորդագրությունը.

 Ինչպես օգտագործել facebook ի և Bing ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար

Պրոֆեսիոնալ բլոգների տերերին, կարծում ենք, ոինչ բացատրել պետք չէ, այդ պատճառով էլ այժմ դիտարկում ենք միայն WordPress.com և Blogger համակարգերի վրա տեղադրված բլոգների հաստատմանը։ Սեղմում ենք Option2 տողի վրա, պատճենում ենք տրված մետա տագը, տեղադրում ենք այն մեր բլոգներում, ինչպես կցուցադրվի ստորև, այնուհետև վերադառնում ենք այս էջ և սեղմում "Verify" կոճակը։

 Ինչպես օգտագործել facebook ի և Bing ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար

WordPress.com-ի օգտվողներն անցնում են նկարում ցուցադրված էջ և տեղադրում մետա տագի ՄԻԱՅՆ ԹՎԵՐԸ նշված դաշտում։ Իսկ Blogger-ի օգտվողներն ամբողջությամբ պատճենում են տագը բլոգի HTML շաբլոնում, <head> բառից հետո, ինչպես ցուցադրված է ներքևի նկարում.

 Ինչպես օգտագործել facebook ի և Bing ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար

Ինչպես և ասվեց վերը՝ վերադառնում ենք էջ և սեղմում "Verify" կոճակը։ Կայքի հաստատման համար հնարավոր է որոշակի ժամանակ պահանջվի, այդ պատճառով չհուսահատվեք, պարզապես սպասեք մի քանի ժամ, մինչև Bing-ը կգտնի մետա տագը ձեր կայքում, ապա նորից փորձեք սեղմել հաստատման կոճակը։


Կայքը գանցված է, ի՞նչ անել հետո


ծառայության միջոցով հնարավոր է ոչ միայն հայտնել որոնողական համակարգին ձեր կայքի բովանդակության մասին, այլ նաև հետևել, թե ինչ հարցումներով են գտնում "ձեզ", որքան հաճախ են Bing-ից տեղափոխվում ձեր կայք և այլն։ Վիճակագրությանն հետևելու համար, կարծում ենք, ուղղորդումներ պետք չեն, այդ պատճառով էլ կխոսենք միայն կայքի ինդեքսացիայի համար նախատեսված երկու կարևոր քայլի մասին։

1. Հղումների "ձեռքով" ավելացում

-ը թույլատրում է "ձեռքով" որոնողական համակարգի ինդեքսացիայի մեջ ավելացնել ձեր բլոգի հղումները՝ ամսեկան 50 հղում սահմանափակմամբ։ Դա կարելի է անել այնպես, ինչպես ցուցադրված է այս նկարում.

 Ինչպես օգտագործել facebook ի և Bing ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար

2. Կայքի քարտեզի ավելացում

Եթե դուք դեռ տեղյակ չեք, ապա ասենք, որ ձեր կայքն ունի քարտեզ, կամ sitemap։ Այն իրենից ներկայացնում է կայքի բոլոր հղումների ցուցակը։ Նշանակում է հայտնելով sitemap-ի մասին որոնողական համակարգերին մենք միանգամից հայտնում ենք դրա բոլոր էջերի մասին։ Թե ինչպես և ինչ էֆեկտիվությամբ է որոնողական համակարգն օգտագործում sitemap-ները՝ թողնենք… պարզապես ավելացնում ենք այն այնպես, ինչպես ցուցադրված է նկարում (WordPress.com-ի և Blogger-ի բլոգների sitemap-ների հասցեն է, օրինակ. http://ԿԱՅՔ.wordpress.com/sitemap.xml)

 Ինչպես օգտագործել facebook ի և Bing ի միավորումը կայքն առաջխաղացնելու համար

Ահա և այն ամենը, ինչ կարելի է անել Bing-ի և, հետևաբար, նաև facebook-ի որոնման արդյունքներում հայտնվելու համար։


Այլ գրառումներ այս թեմաներով՝ , , , , , , , ,


{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...