3 թվիթ ջինգՌռռ
Մարդիկ բաժանվում են 2 խմբի՝ առաջինները գրանցված են Twitter-ում, երկրորդները՝ հը-ը… Ու մինչ երկրորդները կսեղմեն Twitter բառի վրա, որպեսզի գրանցվեն, առաջինները կարող են օգտվել մի քանի ջինգերից, որոնք գտել եմ ինտերնետում։ Եվ այսպես, առաջին 3 թվիթ ջինգը.
TwiBack – եթե վերջերս մտել եք twitter-ի իմ էջը, նկատած կլինեք, որ դրա ֆոները միշտ տարբեր են։ Ես ինքս իմ էջը տարին մեկ եմ մտնում, բացի էդ էլ ամեն օր նոր ֆոն դնելու զահլա չունեմ։ Փոխարենը կա էս ջինգը։ Մտնում եք, «կապում» եք այս կայքը ձեր twitter-յան ակաունտի հետ, ընտրում ցուցակում եղած ֆոներից, կամ ավելացնում ֆոներ ձեր համակարգչից, նաև որոշում եք, թե քանի ժամը մեկ է փոխվելու ֆոնը ու վուալա… ձեր էջը բացողները ամեն անգամ կտեսնեն նոր դիզայն…
TweetFeel – պարզելու համար միլիոնավոր twitter-ցիների կարծիքը այս կամ այն հարցի մասին հեչ էլ պարտադիր չի հարցնել նրանց բոլորին, կարելի է օգտվել այս ջինգից։ Պարզապես գրեք բառը որոնման տողում և իմացեք, թե քանի հոգի է այդ բառի մասին խոսելիս օգտագործել ժպտացող սմայլիկ
քանի հոգի՝ տխուր
… Որոնումը, կածես թե, կատարվում է «իրական» ժամանակով ու չարժի հույս ունենալ, որ ջինգը ցույց կտա անխտիր բոլոր արդյունքները։ Ի դեպ, հենց նոր արած որոնման ընթացքում Armenia բառի մասին ոչ մի կարծիք չգտա, իսկ Azerbaijan բառը ցույց տվեց 3 բացասական գնահատական…
FirstFollower.com – «Հլա նոր էի գրանցվել Թվիթթերում, մեկ էլ՝ առ քեզ, պուպուշիկ @Վարդուշս սկսեց ինձ կարդալ»։ Նմանատիպ թվիթ կարող եք ստանալ այս կայքի միջոցով, որտեղ լրացնելով ձեր թվիթթերյան անունը, կիմանաք, թե ով է եղել ձեր առաջին «հետևողը»։ Անկապ ա, բայց հո չի բացո՜ւմ…
Loading ...
