Որտե՞ղ գրանցել բլոգ
Աշխարհի ամենահայտնի մարդիկ անգամ ունեն վիրտուալ տարածք՝ կայք կամ բլոգ։ Միշել Օբաման, օրինակ, ունի իր սեփական Fashion բլոգը, Պաուլո Կոելյոն ունի մի քանի կայքեր ու բլոգներ, Շվարցենեգերն ու Ջասթին Թիմբերլեյքը գրանցված են Twitter-ում, անգամ ինքը՝ Գագիկ Բեգլարյանն է գրանցված WordPress-ում։ Ինտերնետի կարևորությունն արդեն բոլորն են զգացել։ Ես հիշում եմ մի քանի ամիս առաջ, երբ դեռ ոչ մեկ չգիտեր մեր երիտասարդ երգիչներից մեկի անունը (չեմ ուզում տամ, հետո կասեմ), բոլոր սոց. ցանցերում արվում էր նրա ակտիվ գովազդը։ Որն, ի դեպ, արդարացրեց իրեն։ Վիրտուալ աշխարհը ոչ միայն արդեն իսկ հայտնի մարդկանց է ավելի մեծ հնարավորություններ ընձեռում, այլ նաև նոր անուններ հայտնի դարձնում։ Ու եթե դուք կարծում եք, որ նույնպես աշխարհին ցույց տալու բան ունեք, ժամանակն է, որ բացեք սեփական բլոգը։ Կարող եք սկսել, ինչպես ես՝ անվճար սերվիսներից, որոնց մասին մեկ անգամ արդեն պատմել եմ «Հոգու մերկապար»-ում.
www.wordpress.com – այս կայքը, օրինակ, ամբողջովին WordPress համակարգի վրա է, պարզապես վճարովի հոսթինգում, ինչի շնորհիվ լրացուցիչ հնարավորություններ է ստանում։ Սակայն անվճար WordPress-ն էլ վատը չէ։ Այն ամենակատարյալ տարբերակն է պրոֆեսիոնալ բլոգ բացելու համար։ Եթե սիրում եք զանազան դիզայներական մանրուքներ ուղղել, փոխել, ավելացնել, այն էլի լավագույն տարբերակն է։ Անվճար հոսթինգում կստանաք նաև 3 գեգ. ֆայլեր պահելու հնարավորություն, ինչը հե՜չ քիչ չի։
www.livejournal.com – ամենահայտնի բլոգ սերվիսն է, բայց ամենաանհարմարն ու ոչ պրոֆեսիոնալը։ Եթե գնեք վճարովի ակաունտ, համարյա կնմանվի wordpress-ին՝ կկարողանաք փոփոխություններ մտցնել շաբլոններում ու կազատվեք գովազդից։ Իսկ եթե վճարովի ակաունտ չգնեք, կունենաք բավականին անհարմար ու բարկացնող սերվիս։ LiveJournal-ի պոպուլյարության պատճառը, կարծում եմ, ընկերներ ավելացնելու հնարավորությունն է, ինչի շնորհիվ պոտենցյալ մշտական ընթերցողներ եք ստանում։ Անձամբ ինձ համար այս սերվիսը տափակություն է, բայց սկսնակներին դուր կգա։
www.blogger.com – ամենամեծ առավելությունն այն է, որ google-ը սկսում է գտնել ձեր գրառումը, այն անելուց 10-15 րոպե հետո: Ավելի հեշտ է «կապել» google-ի մյուս սերվիսներին, ընկերներ հավաքել նույնպես հնարավոր է friendconnect-ի շնորհիվ։ Շաբլոնները քիչ են, բայց պրոֆեսիոնալը հեշտ կգտնի դրանք ճիշտ օգտագործելու ձևը։ Ոչ պրոֆեսիոնալն էլ ավելի լավ է գրանցվի livejournal-ում, որտեղ կարելի է յոլլա գնալ միայն գրել իմանալով ու անգամ բազային գիտելիքներ չունենալ web-ի մասին…
