Տուֆտա բլոգների top-5
Ինչ անկապություն ասես չես գտնի ինտերնետում թափառելիս։ Ոմանք ինտերնետային տիրույթն օգտագործում են ուղղակի ժամանակ սպանելու համար՝ անիմաստ ու երկար գրառումներով այն ողողելով, ոմանք փորձում են խելացի բան ասել, բայց տուֆտում են, ոմանք էլ տուֆտում են դիտավորյալ։ Ես էլ որոշեցի պարբերաբար մի տուֆտա պոստ գրել ինձ հանդիպած ամենատուֆտա բլոգների մասին։ Եվ այսպես՝ տուֆտա բլոգների TOP 5։
5. Տուֆտությունների շարքը բացում է մի բլոգ, որի տերն ինքն է, կարծես, ցանկացել, որ իրեն ներառեն նման ցուցակում։ Բլթանոց վեհ վերնագիրը արդեն իսկ այնքան բան է ասում բլոգի մասին, որ չես էլ ցանկանում կարդաս։ Այնուամենայնիվ կարդալ խորհուրդ կտամ։ Բլոգի տիրուհին, պարզվում է, այնքան էլ չի բլթացնում, նա, ավելի շուտ, չանա է թուլցնում։ Այս բլոգում ես հանդիպել եմ ռեկորդային երկարության պոստեր… կամ բլթեր՝ ինչպես կցանկանա բլոգերը։
4. iphone-ամանիայով տառապող իմ հi ազգն ինչին ասես չի կպցնի այդ i տառը։ Սակiն բլոգը, որը ես գտա, խփում է տուֆտության բոլոր հնարավոր վարկանիշները։ Անգլալեզու, ընդհանուր առմամբ քաղաքական կոնտեքստով բլոգը ուղղակի կարոտի մոդեռն արտահiտում է, ինչպես երևում է նրա վերնագրից՝ iArarat ։ Խոսքեր չեմ գտնում։ Բա ի՜նչ ենթավերնագիր ունի. «Կարմիր կովը կաշին չի փոխի»։ Ուղղակի խելքի ծով է բլոգի հեղինակը։ Եթե բլոգի վերնագիրը կարդանք հiերեն, կստացվի. «Այ Արարատ, կարմիր կովը կաշին չի փոխի»։ Դե հա էլի, այ Արարատ ջան…
3. Իր ընթերցողի հանդեպ բացառիկ «հարգանք» է ցուցաբերում հաջորդ տուֆտա բլոգի հեղինակը։ Բլոգը տուֆտա է իր կոնտեքստով։ Ոչ մի լուրջ բան՝ մի քանի նկար, մի քանի արտահայտություն ու տենց։ Իսկ հարգանքի նշանները նկատում ես հենց վերնագրից՝ կարդալուց հետո ուտել։ Հմմմ… Դե ուտեիր էլի, ուզում է ասել այցելուն։ Մնում էր տակն էլ գրեր «չուտողը *** ա»…
2. Ինչքան էլ չուզենամ վիրավորել, բայց պիտի անեմ դա, քանի որ հաջորդ բլոգի հեղինակն ուղղակի աննորմալ անասուն է։ Համենայն դեպս նա հենց անասունությամբ էլ զբաղվում է։ Եթե ասեմ ՄԻ ՄՏԵՔ, միևնույն է մտնելու եք, դրա համար զգուշացնեմ, որ բլոգում գեյ-պոռնոգրաֆիա է։ Տեղ-տեղ խելքի նշույլներ ցույց տվող բլոգերի միակ մտածմունքի առարկան սեքսն է ու ամեն տեսակ այլանդակությունը։ Blog du Mec qui aime les mecs! – մանրամասն տեղեկություններ թե նա ում և երբ է մինետ արել, ում հետ է քնել ու քանի անգամ։ Ի դեպ, ասեմ, որ ըստ հեղինակի, նա քաղաքի կեսի հետ քնել է, դրա համար էլ պոստերը շատ են։ Մի խոսքով, անասուն, որի նմանների պատճառով էլ նույնասեռականությունը այլասերվածություն են համարում։ Տվյալ բլոգի մասին խոսելիս, տուֆտա բառը մի քիչ թեթև է թվում…
1. Իսկ այս անգամ տուֆտա բլոգների շարքում ոսկե մեդալի է արժանանում մի բլոգ, որը հենց ստեղծված է տուֆտա լինելու համար։ Անգամ հեղինակն է ինքն իրեն տուֆտա ասում, էլ ուր մնաց, թե մենք չասենք։ Եվ այսպես, չարթը գլխավորում է Հայ Լամեռ-Տուֆտիչ-ի բլոգը, որտեղ ոչ մի նորմալ բան չկա գրած։ Մաքուր էպոտաժային ու գլամուր տուֆտություններ։ Մնում է միայն կանչել Տուֆտիչին ստանալու իր մրցանակը…
Loading ...
Թեմային ԿԱՍԱՏ անող պոստեր.
Posted on 19.01.2010 at 03:11
Շնորհակալ եմ, Զառա ջան!!! Շուտով նաև դրական թոփեր կանեմ
որ մենակ վատը չասվի!!!

Posted on 18.01.2010 at 23:06
Շատ օգտակար պոստ էր, որովհետև ես վախենալով մտա…
Իսկ դա լավ է. մարդ պիտի զգոն լինի ու պատրաստ քննադատությանն ու քննադատելուն… Ապրես: