Delicious!!!
Այն ի՞նչն է, ի՞նչը՝ Հայաստանում ոչ ոք չի օգտագործում, բայց նշանը կա համարյա բոլոր կայքերում։ Նկարից արդեն հասկացաք, որ դա Delicious կայքն է։ Վերջինս, ի դեպ, իմ ամենասիրած կայքերից մեկն է։ Համենայն դեպս սոցիալական էջանշումների համար նախատեսված կայքերից… Փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչ կարելի է անել այնտեղ։
Նախ այնտեղ կարելի է գրանցվել։ Ու քանի որ կայքը պատկանում է Yahoo-ին, եթե այնտեղ ունեք էլ. փոստ գրանցվելը կրկնակի կարճ կտևի։ Հետո կարելի է լրացնել մի քանի անկապ տեղեկություն ձեր մասին ու անցնել գործի։
Իսկ գործը Delicious-ում հղումներ պահելն ու տարածելն է։ Օրինակ, եթե դուք տանը չունեք համակարգիչ, կամ այն հաճախ եք ֆորմատ անում, կամ էլ շատ եք բացակայում տանից և օգտվում եք մի քանի համակարգչից, բայց անհրաժեշտ է հիշել շատ էջեր նորից մտնելու, հետագայում վերընթերցելու կամ այլ նպատակներով, կարող եք պահել այդ էջերի հասցեները Delicious-ի ձեր ակաունտում ու հետագայում բացել ցանկացած այլ համակարգչից։ Եթե հղումներն անձնական են, դրանք բավական է կողպեքի տակ դնել, այսինքն համարել պրիվատ։ Ի դեպ, ամեն հղման կողքին դուք կտեսնեք, թե քանի մարդ է պահել իր էջում այդ հղումը։
Delicious-ը հարմար է նաև հղումներ տարածելու համար։ Ճիշտ է, եթե դուք պահեք հայերեն էջեր, հավանականությունը քիչ է, որ դրանք ինչ-որ մեկին պետք կգան՝ այնտեղ քիչ հայեր կան, բայց այ եթե էջերը պահելիս օգտագործեք ճիշտ պիտակներ (tag), որոնողական համակարգերը delicious-ում ձեր էջը ավելի շուտ կգտնեն, քան հենց ձեր կայքում
Այս էջում, օրինակ, երևում են Delicious-ում օգտագործած ամենահայտնի պիտակները, իսկ այս էջում՝ իմ պիտակները։ Պիտակների հետ կապված մի կարևոր հնարավորություն ևս կա։ Վերևի մենյուից ընտրեք tags > my subscription, լրացրեք այն բառը, որը ձեզ հետաքրքրում է և ավտոմատ կտեղեկացվեք բոլոր այն հղումների մասին, որոնցում այդ բառն օգտագործված է որպես պիտակ։
Ավտոմատ կարող եք տեղեկացվել նաև ձեր network-ում գտնվող մարդկանց հղումների մասին people > my network բաժնում։ Առաջինը կարող եք ավելացնել ինձ։ Ահա իմ էջը։ Մտնում եք ու վերևի աջ անկյունում սեղմում add to my Network ու պատրաստ է…
Քանի որ Delicious-ի մասին արժե երկար խոսել, այսքանով չեմ սահմանափակվում ու կգրեմ ևս մի պոստ, որտեղ կպատմեմ Twitter-ն ու Delicious-ը «կապելու» մասին։ Վերջում մենակ ավելացնում, որ Delicious-ը «կիսվում» է PR-ով… Այսինքն՝ ավելացնելով ձեր բլոգի կամ կայքի էջերն այնտեղ, մեծ է հավանականությունը, որ կավելացնեք ձեր PR-ը
Մեկ էլ չմոռանաք պահել այս էջը Delicious-ում… Որպես շնորհակալություն պոստի հեղինակին…
Loading ...
