Posted on 17th Январь 20102 Responses
Ո՞ւր ճխտեմ բլոգս

Ա՜խ ոնց անեմ ցավդ բուժեմ… Դեռ չսկսած շեղվեցի։ Բայց «Ո՞նց անեմ» հարցը երևի շատերի մոտ ա ծագել, երբ իրենց փնտրել են որոնողական համակարգերում ու չեն գտել։ Դրա համար էլ որոշեցի կարճ կոնկրետ ասել, թե ոնց անել, որ անտեր համակարգերը վերջապես սկսեն գտնել ձեզ, որ վերջապես ձեր ասածն էլ իրենց համար ԱՍՆԱՎԱՆԻ լինի։ Իսկ դրանից հեշտ բան չկա։ Պարզապես անցեք իմ տված հղումներով, լրացրեք ձեր բլոգի կամ կայքի հասցեն ու վուալա, մի քանի ժամ հետո վայելեք արդյունքները։

Սկսում ենք, իհարկե, google-ից։ Այստեղ ՃԽՏՈՒՄ ենք մեր կայքը, իսկ այստեղ բլոգը։ Ես իմոնք ճխտում եմ թե մեկում, թե մյուսում։ Ոնց որ կասեր հին ուդմուրտական ասացվածքը՝ շատ լինի, քիչ չլինի։ Հետո տեղափոխվում ենք Яndex, բրթում կայքը էստեղ, իսկ բլոգն էստեղ։ Էս դեպքում սովորական բլոգների տերերին առաջինից խորհուրդ չեմ տա օգտվել։ Մեկ ա անելու եք՝ արեք ու տեսեք, թե խի։ Հետո շարժվում ենք ըստ պոպուլյարության Yahoo, Bing, AltaVista, Рамблер ու LiveInternet։ Չնայած հայալեզու կայքերի հեղինակներին Bing-ից այն կողմ անցնել խորհուրդ կտամ միայն թիթիզանալու նպատակով, քանի որ դրանցում, միևնույն է, ոչ ոք հայալեզու կոնտեքստ չի փնտրում։

Եվ վերջում, ինչպես կասեր տարիներ առաջ բոլորին լացացնող «Սպասիր ինձ» հաղորդաշարի վարող մաշա Կիսիլյովան.

Փնտրեք՝ ինչ էլ որ լինի և սպասեք՝ անկախ ամեն ինչից…

Ի՞նչ կասեք

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...

Թեմային ԿԱՍԱՏ անող պոստեր.

Comments
comment by Artak
Posted on 04.03.2010 at 01:23

Mersi,lavn er chxtecinq, xckecinq, brdecinq gnac :) ))

comment by Դ'օրիան
Posted on 06.03.2010 at 17:47

Խնդրեմ ;)

Leave a Response
XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>
Uses wordpress plugins developed by www.wpdevelop.com