Posted on 17th Январь 2010No Responses
Աղվեսություններ

Չնայած Google Chrome-ը արդեն սկսել ա վայիս լինել FireFox-ի հացին, ես, այնուամենայնիվ հավատարիմ եմ մնում երկրորդին ու մոտակա մի քանի դարը դավաճանելու մտադրություն էլ չունեմ։ Chrome-ում ինձ ամենաշատը դու չի գալիս այն, որ տեքստը քոփի անելիս չի պահպանում ֆորմատը, այսինքն երբ ուզում եմ այլ սերվիսում գրած պոստս նկարներով, տառերի գույնով և այլն, քոփի անել, բոլոր ջինգերը կորում են, թողնելով միայն սովորական տեքստը։ Մե՜ծ մինուս, որի շուրջ google-ը պիտի շուտ մտածի։ Բացի էդ Chrome-ը չունի այն լրացումները, որոնք ես օգտագործում եմ FireFox-ում։ Chrome-ի իմ լրացումների մասին դեռ կխոսեմ, իսկ այս անգամ անդրադառնամ FireFox-ի այն լրացումներին, որոնք ինձ օգտակար են թվում ու տամ դրանց հղումները։

1-Click YouTube Video Download – պապայություն!!! եթե շատ եք YouTube-ից ինչ-որ բան քաշում, սա ձեր համար է։ Ավելացնում եք լրացումը ու յուրաքանչյուր YouTube-յան հոլովակի տակ ավելանում է մի քանի հղում՝ հոլովակը տարբեր ֆորմատներով բեռնելու համար։ Սեղմում եք ու բեռնում։ Բա…

Facebook Toolbar – FaceBook-ամանների, ես կասեի facebookMAN-ների համար անփոխարինելի գործիք։ Ինչ ասես չի անում՝ չասեմ էլ։ Մենակ նկատեմ վերջին նորամուծությունը՝ նկարներ բեռնելու կոճակ, որը թույլ է տալիս միանգամից ստեղծել ալբոմ ու լիքը նկար լցնել մեջը։ Գործողություն, որի վրա առաջ քրտնում էինք։

Screengrab – նույն FaceBook-ի իմ ընկերները նկատած կլինեն, որ ես հրապարակում եմ ցանցի էջերը նկարի տեսքով։ Ու ոչ միայն էջերը, այլ նաև էջերից մի հատված։ Դա արվում է այս գործիքի միջոցով։ Այն նկարահանում է ամբողջ էկրանը, կամ բացված պատուհանը, կամ էլ այն հատվածը, որը կընդգծեք։ Կարելի է քոփի անել, կամ սեյվ JPG ու PNG ֆորմատներում։ Ես կասեի, թե էս լրացումը սեքս ա, եթե չլիներ հաջորդը։

Pixlr Grabber – այ էս արդեն սեքս ա։ Էլի էկրանից նկարներ հավաքելու համար ա, բայց… Նկարը պահպանելու համար այն նախ պիտի ուղարկեք Pixlr օն-լայն խմբագրիչ (նրա մասին արդեն պոստ եմ գրում), այնտեղ անեք անհրաժեշտ փոփոխությունները ու սեյվ անեք։ Նկարը Pixlr է ուղարկում աջ քլիք անելիս բացվող մենյուի համապատասխան տողն ընտրելով, իսկ էջից հատված Screengrab-ի սկզբմունքով։ Նաև Tools մենյուում է ավելացնում Pixlr ենթամենյու, որից կարելի է արագ անցնել PixlrEditor և PixlrExpress ծրարգրերը, որոնք նույնպես նկարների հետ աշխատելու համար են ու որոնց մասին նույնպես առաջիկա պոստերում կպատմեմ։

Google Shortcuts – եթե իմ պես google-ի գիժ եք ու օրը 200-ից ավել անգամ մտնում եք նրա այս կամ այն սերվիս, ուրեմն խելքին մոտիկ է, որ ձեզ սա դուր կգա։ Սկզբում այն toolbar է ու մի լավ ձեզ պիտի որ գազազեցնի։ Բայց մտնելով նրա settings ու փոխելով toolbar-ը dropdown menu, ստանում ենք սիմպո մենյու, ընտրում ենք նրանում ցուցադրվելիք google-յան սերվիսները ու վուալա, մեկ քլիքով հայտնվում ենք ուզած էջում։

WOT – սիրում եք, չէ՞ պոռնո, լիքը գովազդ, վիրուսներ, ամեն տեսակ «ուղարկիր SMS»-ներ։ Բա ես էլ եմ սիրում ու սրտիցս արյուն էր կաթում, երբ ակտիվացրեցի այս լրացումը ու տեսա, որ որոնման արդյունքների մեջ ամեն տողի դիմաց բերում է նաև հատուկ նշան, որը ցույց է տալիս, թե տվյալ էջի մասին ինչ կարծիք ունեն ուրիշները։ Եթե նշանը սև է, ուրեմն կայքը, ամենայն հավանականությամբ, ՔԽ է, եթե նշանը ոսկեգույն է, ուրեմն այն ՊՈՒՇ է ու կարելի է առխային մտնել։

AutoPager – [1] [2] [3] [4] [5] սենց բան տեսել եք չէ՞ տողատակում։ Էջեր թերթելու անդՌռռ ա։ Եթե դուք արագ կապին կակա չեք ասում, էս լրացման միջոցով թերթերը ավտոմատ կցուցադրվեն իրար տակ ու ոչ մի պրոբլեմ։ Բայց եթե կապը լավը չի՝ խորհուրդ չեմ տա։

Shareaholic – բոլոր նրանց համար, ովքեր լոմկա ունեն ամեն ինչ Twitter կամ FaceBook կամ այլ ցանցեր ուղարկել, բայց հանկարծ բացում են մի էջ, որտեղ «Ղրկել» նշանը չկա։ Ավելացնում եք ձեր ընտրած սերվիսները բրոուզերի Shareaholic մենյուի մեջ ու սկսում քանդակել սոց.ցանցերը այդ մենյուի շնորհիվ։

Split Browser – էս էլ ամենանոր ջինգերից մեկն ա։ Հնարավորություն ա տալիս մեկ պատուհանը կիսել մի քանի մասի ու տարբեր էջեր բացել մեջը։ Ես նագլի ավանդապաշտ եմ :) ու ինձ սա չդզեց, բայց ձեզ գուցե պետք գա։

Իսկ եթե, ամեն դեպքում, ձեզ ձգում ա դեպի Chrome-ը, օգտագործեք սա՝ Chrome View, և մի թեթև Chrome-ի նման դարձրեք FireFox-ը։

www.addons.mozilla.org կայքից, ուղիղ հեռարձակմամբ, հատուկ ձեզ համար ներկայացրեց FireDorian-ը ;)

Ի՞նչ կասեք

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...

Թեմային ԿԱՍԱՏ անող պոստեր.

Comments
Leave a Response
XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>
Uses wordpress plugins developed by www.wpdevelop.com