Կիսվելու կոճակներ անվճար բլոգ-պլատֆորմների համար

Շվեդ գիտնականները վերջերս պարզել են, որ սոցիալական ցանցերում գրանցված մարդկանց մի որոշակի տոկոս բացի աղջիկ կպցնելուց և լայքեր հավաքելուց նաև տեղադրում է իր հավանած հոդվածների հղումները, որոնք կարող են հետաքրքրել ընկերներին, կամ օգտակար լինել։ Սա, իհարկե, վերաբերվում է մարդկանց այն չնչին տոկոսին, ովքեր այդ հղումներով բացվող էջերը կարդալու պատրաստակամություն ունեն։ Սիրեցի՞ք այդ մարդկանց։ Մենք ձեզ [...]

Full Story »

Flock – սոցիալական բրոուզեր (մաս 2՝ Chromium)

Flock-ը, որի մասին պիտի պատմենք այժմ, ոչ մի կապ չունի այն flock-ի հետ, որի մասին պատմել ենք ՆԱԽՈՐԴ ԱՆԳԱՄ {բեռնել նախորդ flock-ը}։ Ի տարբերություն վերջինիս, առաջին սոցիալական բրոուզերի այս տարբերակը կառուցված է ոչ թե Firefox-ի, այլ Chromium բազայի վրա։ Արտաքնապես և ֆունկցիոնալով այն գրեթե կրկնում է Chrome բրոուզերը և օգտագործում դրա համար նախատեսված բոլոր լրացումները, [...]

Full Story »

Posterous-ը խլում է հակառակորդների օգտվողներին

Իսկ դուք արդեն տեղափոխվե՞լ եք Posterous։ Եթե ոչ, ապա ճիշտ ժամանակն է մտածել այդ մասին։ Առավել ևս, եթե դուք օգտվում եք համեմատաբար թույլ բլոգ-պլատֆորմներից կամ ծառայություններից, ինչպիսիք են, օրինակ, LiveJournal-ը, Xanga-ն, կամ լուսանկարների տարածման համար նախատեսված TwitPic-ը։ Posterous-ի մշակողները հայտարարել են այլ պլատֆորմներից դեպի Posterous անցնելու 15-օրյակ։ Այդ ընթացքում ամեն օր կավելացվի ևս մեկ սերվիսի [...]

Full Story »

Flock – սոցիալական բրոուզեր (մաս 1)

Ինտերնետում պարբերաբար հրապարակվում են տվյալներ այն մասին, թե համացանցից օգտվողների քանի տոկոսն է գրանցված սոց. ցանցերում, օգտվողների քանի միլիոնանոց բանակ ունի այս կամ այն ռեսուրսը, ինչ կարևոր է սոց. ցանցերի օգտագործումը բիզնեսի կամ բրենդի առաջխաղացման համար և այլն։ Սոց. ցանցերն, անկասկած, համացանցից օգտվողների մեծ մասի հիմնական զբաղմունքն են։ Հենց այդ պատճառով էլ Mozilla կազմակերպությունը ստեղծել [...]

Full Story »

Posterous – բազմաֆունկցիոնալ բլոգ-պլատֆորմ

Մի քանի բլոգներում միաժամանակ գրառումներ կատարելու համար նախատեսված ծառայությունների մասին արդեն պատմել ենք ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ։ Սակայն այն ծառայությունը, որի մասին կպատմենք այժմ, կարելի է հեղաշրջումային համարել բլոգինգում։ Այն գնալով ավելի ու ավելի պոպուլյար է դառնում ու, կարելի է ասել, խլում է այլ բլոգ-պլատֆորմների օգտվողներին։ Իհարկե, եթե գլուխ չեք հանում կոդերից, այս ծառայությունը ձեզ ավելի [...]

Full Story »

Սփիրսն ամենահանրաճանաչ Twitter-ցին դարձավ

Մայիսի 24-ին Բրիթնի Սփիրսը դարձավ Twitter-ի ամենահանրաճանաչ օգտվողը՝ երկշաբաթյա պայքարից հետո առաջ անցնելով իր հիմնական հակառակորդ Էշտոն Կետչերին։ Այժմ Բրիթնին գրեթե հինգ միլիոն հետևող ունի և մի քանի հազար հետևողով առաջ է Կետչերից։ Հանուն փոփ արքայադստեր «հաղթանակի» արդեն քանի օր է, ինչ պայքարում էին նրա երկրպագուները։ Իրավիճակը կտրուկ Բրիթնիի օգտին փոխվեց, երբ վերջինիս օգնելու կոչերով [...]

Full Story »

Ինչ չպիտի անել Twitter-ում

Եթե ցանկանում եք հաջողակ Twitter-յան հաշիվ ունենալ, ապա հետևեք այդ կայքից օգտվելու էթիկային, որը, ինչպես պարզեցինք անցած շաբաթ հայ օգտվողներից առայժմ հեռու է։ Մասնավորապես. Twitter-ում չաթ մի արեք՝ դա հաստատ նյարդայնացնելու է ձեզ հետևողներին Մի թարմացրեք կարգավիճակը բացառապես app-երի միջոցով, այլապես ձեզ հետևողները կզգան, որ դուք իրենց չեք հետևում Մի գրեք ամեն ինչ, ինչ անում [...]

Full Story »

Դալայ Լամայի կայֆերը Twitter-ում

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման այսօր Twitter-յան իր միկրոբլոգի միջոցով կոնֆերանս է անցկացնելու, որի ընթացքում պատասխանելու է Չինաստանի բնակիչների հարցերին, հայտնում է РИА Новости-ն։ Պաշտոնական Պեկինը մեղադրում է Դալայ Լամային երկրի տարածքային ամբողջականությանը սպառնալու մեջ։ Տեղի մամուլին արգելվում է վերջինիս մասին ինֆորմացիա տարածել։ Թեկուզ ինքը՝ @dalailama-ն բազմիցս հայտարարել է, որ հարգում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը [...]

Full Story »

Մայիսի 20-ը ուզում են Twitter-ի օր հռչակել

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ հետ կապված առավել կարևոր երևույթներն ու մասնագիտություններն ունեն իրենց պոֆեսիոնալ տոները։ Օրինակ ապրիլի 4-ը վեբ մշակողի (developer) օրն է (4.04 կապված 404-րդ սխալի՝ էջի բացակայության հետ), սեպտեմբերի 13-ը ծրագրավորողի օրը (տարվա 256-րդ օրը), օգոստոսի 31-ը բլոգերի օրը (31.08 թիվը արտաքնապես նման է անգլերեն blog բառին) և այլն։ Ռուսական Habrahabr բլոգն առաջարկում է [...]

Full Story »

Ինչ էին ծլվլում այս շաբաթ

Անցած շաբաթ մի քանի հոգով ավելացան @uci-img-ին հետևողները #Twitter-ում ու ակտիվացավ նաև այնտեղի անցուդարձը։ Շաբաթվա ամենահետաքրքիր թվիթների շարքը շարունակելով՝ ներկայացնենք մայիսի 10-16-ին արված թվիթները։ Թվիթերցիներից ոմանց մոտ այս շաբաթ հիշարժան իրադարձություններ էին, ոմանք իրար «կարևոր» հարցադրումներ էին անում, ոմանք էլ արտահայտում էին իրենց սերն առ google, առ Հեմինգուեյ, կամ էլ առ… նոր սերիալի հերոսները։ Եվ [...]

Full Story »

1000 ֆունտ մեկ թվիթի համար

Հաշվապահ Փոլ Չամբերսն առաջին բրիտանացին է, ում դատապարտել են Twitter սոցիալլական ցանցում գրած հաղորդագրության համար, գրում է «The Guardian»-ը։ Չզսպելով բարկությունը, 26-ամյա Չամբերսն իր միկրոբլոգում գրել է. «Ռոբին Հուդ օդանավակայանը փակ է։ Դուք մեկ շաբաթ ունեք… այլապես ես կպայթեցնեմ այն»։ Հաղորդագրությունը գրելու պահին՝ հունվարի 6-ին, Ռոբին Հուդ օդանավակայանն իսկապես փակ է եղել, սակայն ձյան պատճառով։ [...]

Full Story »

Ի՞նչ է տամբլոգը

Տամբլոգը բլոգ է, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ լուսանկար, տեսագրություն, տեքստ, երկխոսություն, հղում, կարգավիճակ և այլն։ Ի տարբերություն սովորական բլոգինգի, տամբլոգինգը կրում է ժամանցային բնույթ և հարմար է բոլոր նրանց համար, ովքեր ավելի շատ կիսվում են տպավորություններով, կամ այլ հակիրճ գրառումներ կատարում։ Քանի որ այս տարի Webby Awards-ը լավագույն վեբ-ծառայություն ճանաչեց հենց տամբլոգինգի համար [...]

Full Story »

Շաբաթվա լավագույն թվիթները

Լինելով մոլի Twitter-ասեր @uci_img-ն շարունակում է այդ կայքի բացված API-ի օգտագործումը։ Այս անգամ էլ մենք որոշեցինք փորձարկել Blackbird Pie-ը, որը թույլ է տալիս մեջբերել Twitter-ցիների հաղորդագրությունները։ Այսուհետ մենք կկիրառենք այս ծառայությունը շաբաթվա լավագույն թվիթներն ընտրելու ու ներկայացնելու համար։ Քանի որ մենք առայժմ երիտասարդ Twitter-ցի ենք ու սակավաթիվ հետևողներ ունենք, լավագույն թվիթների ցուցակը բավականին աղքատիկ է [...]

Full Story »
Page 1 of 3123»

{Ես հարցում եմ

Ի՞նչ կփոխեիք uci.img-ում

Ցույց տալ արդյունքները

Loading ... Loading ...