գօօգլե.ցօմ

Share



Google Web Search

search google գօօգլե.ցօմ Աշխարհի ամենահայտնի որոնողական համակարգը, որն հասանելի է ավելի քան 180 լեզուներով։ Յուրաքանչյուր ամիս գօօգլե-ում փնտրում են 40 միլիարդ բառ՝ դա կազմում է ամբողջ ինտերնետում արված որոնումների 60 տոկոսը։ Որոնումը գօօգլե-ն իրականացնում է իր ռոբոտի՝ Գօօգլեբոտի օգնությամբ, որը կարողանում է փնտրել ոչ միայն ինտերնետային կայքերում զետեղված ինֆորմացիան, այլ նաև համացանց «գցած» PDF, RTF, Microsoft Word, Microsoft Excel, Microsoft PowerPoint և այլ ֆորմատի ֆայլերում։ Գօօգլե Web Search-ում ճիշտ որոնման կանոններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Google Chrome

chrome google գօօգլե.ցօմ կամ, ինչպես ասում էին Կիլիկյան Հայաստանում՝ Ցհրոմե – գօօգլե-ի կողմից արտադրվող վեբ բրոուզեր։ Ստեղծվել է 2008 թվականին։ Նույն թվականի դեկտեմբերի 11-ից ենթակա է ազատ բեռնման։ Այժմ այն համարվում է ամենահայտնի, արագ ու ապահով վեբ բրոուզերներից մեկը։ Բրոուզերի պաշտոնական կայքից հնարավոր է բեռնել դրա 3 տարբերակ՝ ստաբիլ՝ բոլոր օգտվողների համար՝ ստանդարտ ֆունկցիաներով, beta` բոլոր օգտվողների համար՝ նոր փորձնական ֆունկցիաներով ու dev՝ ծրագրավորողների համար՝ հերթական տարբերակը (այս պահին՝ 5-րդ)։ Chrome-ը ունի բաց կոդ՝ դա նշանակում է, որ ցանկացած ծրագրավորող կարող է ուզած ձև փոփոխել բրոուզերը կամ ստեղծել դրա համար նախատեսված լրացումներ։ Հենց այդ բաց կոդի շնորհիվ էլ հայտնվում են բրոուզերի կլոնները, որոնցից ամենահայտնիներն են ChromePlus-ը և SRWare Iron-ը։ Ցհրոմեի մասին բոլոր հրապարակումները @uci_img-ում՝  կարդա ԱՅՍՏԵՂ։

Google mail

google mail գօօգլե.ցօմկամ gmail – անվճար էլ. փոստ գօօգլե-ից։ Գործում է 2004 թվականի ապրիլի 1-ից։ Համեմատած մյուս բոլոր փոտային սերվիսների հետ gmail-ը շատ ավելի ֆունկցիոնալ է։ Այն հնարավորություն է տալիս ուղարկել ու ստանալ ցանկացած տիպի ֆայլեր, ինչպես նաև դիտել ստացած լուսանկարները կամ տեսագրությունները հենց նամակի մեջ։ Gmail-ում կա նամակների RSS հոսք, որի միջոցով հնարավոր է կարդալ հաղորդագրությունները RSS ընթերցիչի միջոցով։ Էլ. փոստն ունի 7 գեգաբայթ տարածություն նամակների ու ֆայլերի պահպանման համար, չաթ, որը կարելի է օգտագործել առանց որևէ ծրագիր բեռնելու, գեղեցիկ վիզուալ խմբագրիչ, դիզայնը փոխելու հնարավորություն ու մի շարք լրացումներ, որոնց միջոցով էլ. փոստը հնարավոր է դառնում օգտագործել ոչ միայն որպես այդպիսին։ Նրանց համար, ովքեր ավելորդ են համարում բոլոր նորամուծությունները, կա փոստի հեշտացված՝ HTML տարբերակը։ Իսկ եթե դուք օգտվում եք այլ փոստային ծառայությունից, կարող եք վերահասցեավորել այն դեպի gmail: Թե ինչպես՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ։

Google Reader
google reader google գօօգլե.ցօմRSS կամ ATOM հոսքեր կարդալու համար նախատեսված գործիք։ Բետա ռեժիմում շահագործման է հանձնվել 2005 թվականի հոկտեմբերին, ստաբիլ տարբերակի է անցել 2007 թվականի սեպտեմբերից։ Այս տարվա ձմռանից սկսել է կարդալ ոչ միայն հոսքեր, այլ նաև կայքերում հրապարակվող ցանկացած կոնտեքստ։ Reader-ում կայքերի թարմացումները կարդալու համար  բավական է մուտք գործել այդ ծառայություն, սեղմել «Ավելացնել հոսք» կոճակը և լրացնել կայքի կամ հոսքի հասցեն։ Այդուհետ նշված կայքերի բոլոր նոր գրառումները կտեղափոխվեն Reader։ Ձեզ հնարավորույթուն կտրվի ոչ միայն կարդալ ձեր նախընտրելի հոսքերը, այլ նաև սերվիսի կողմից առաջարկվող այլ հասքեր, որոնք բովանդակությամբ մոտ են ձեր նախընտրանքներին։ Այդպիսով կստանաք ավելի շատ ինֆորևմացիա ձեզ հետաքրքրող թեմաներով։ Reader-ի միջոցով կարող եք նաև մեկնաբանել, կամ ուղարկել ընկերոջը ցանկացած հրապարակում, պահպանել հետագա ընթերցման համար, կամ դարձնել ընդհանուր՝ ցույց տալով ձեր ընկերներին։
Blogger
google bloger google գօօգլե.ցօմԲլոգներ վարելու համար նախատեսված վեբ-սերվիս, որը 1999 թվականին թողարկել է Pyra Labs ընկերությունը, իսկ 2003 թվականին վաճառել այն գօօգլե-ին։ Սերվիսի միջոցով ստեղծված բլոգը կարող է տեղակայվել ինչպես գօօգլե-ի սերվերում, այնպես էլ տեղափոխվել անձնական սերվեր կամ ստանալ սեփական դոմեյնային անվանում։ Այժմ Blogger-ն համարվում է բլոգ վարելու համար նախատեսված լավագույն սերվիսներից մեկը։ Այն հնարավորություն է տալիս ամբողջությամբ խմբագրել կայքի HTML կոդը, օգտագործել ցանկացած տեսակի սկրիպտեր կամ վիջետներ։ Այս տարի ավելացվեց բլոգում ոչ միայն պոստեր, այլ նաև էջեր ստեղծելու հնարավորություն։ Blogger-ը նաև ինտեգրվում է գօօգլե-ի այլ ծառայությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, PIcasa-ն և FriendConnect-ը։ Առաջինը հեշտացնում է բլոգում լուսանկարների հրապարակումը, երկրորդը թույլ է տալիս, որպեսզի գօօգլե-ի այլ օգտվողներ գրանցվեն ձեր բլոգի հոսքերին։ Blogger-ի մասին բոլոր գրառումները մեր կայքում կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։
Google Buzz
Google buzz google գօօգլե.ցօմԱյս տարվա գարնանը թողարկված սոցիալական ծառայություն, որը թույլ է տալիս հրապարակել ցանկացած բովանդակություն՝ տեքստ, լուսանկարներ, վիդեոներ և հղումներ, ինչպես նաև հետևել այլ օգտվողների հրապարակումներին և կարծիքներ հայտնել դրանց վերաբերյալ։ Հնարավորություն է տալիս ձեր Buzz տեղափոխել ցանկացած բլոգի հոսք, Twitter-ի կարգավիճակներ կամ Picasa և Flickr ալբոմների լուսանկարներ։ Ունի նաև կայքերում տեղադրելու համար նախատեսված կոճակներ, որոնց միջոցով կարելի է արագ հղումներ հրապարակել։ Buzz-ի միջոցով կարելի է նաև ցուցադրել Google Reader-ում ընդհանուր գրառումների մեջ ավելացված հարապարակումները։ Կա նաև հրապարակման պրիվատ ռեժիմ, որը թույլ չի տալիս, որպեսզի ձեր գրառումները կարդան օտարները։ Buzz-i masին բոլոր հրապարակումները մեր կայքում կարդա ԱՅՍՏԵՂ։
YouTube
youtube google com գօօգլե.ցօմԱնվճար վիդեոհոսթինգ տրամադրող ծառայություն, որը հնարավորություն է տալիս տարածել, դիտել ու մեկնաբանել տեսագրություններ, ֆիլմեր կամ հոլովակներ։ Համարվում է աշխարհի ամենահայտնի կայքերի մեկը։ Կայքում ներկայացվում են ինչպես պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմեր, այնպես էլ սիրողական տեսագրություններ, կամ վիդեոբլոգներ։ Ստեղծվել է 2005 թվականին PayPal ընկերության կողմից, իսկ 2006-ին 1,65 միլիարդ դոլարով վաճառվել է գօօգլե-ին։ Օգտվողները կարող են Youtube բեռնել գրեթե ցանկացած ֆորմատի վիդեոֆայլ, որը սերվիսը վերածում է .flv ֆորմատի և առցանց դիտման հնարավորություն ընձեռում։ Իսկ բլոգերներին և սոցիալական ցանցերից օգտվողներին հնարավորություն է տրվում արագ տարածել ցանկացած տեսագրություն՝ տեղադրելով համապատասխան տեսագրության կոդը բլոգում, կամ ուղարկելով հղումը ամենահայտնի սոցիալական ցանցեր։ YouTube-ից տեսագրությունների բեռնման համար անհրաժեշտ է օգտվել բեռնման համար նախատեսված ծրագրերից, կամ բրոուզերի լրացումներից։
Picasa
picasa google com գօօգլե.ցօմԼուսանկարների անվճար հոսթինգ, ինչպես նաև լուսանկարների հետ աշխատելու համար նախատեսված համակարգչային ծրագիր։ Ծրագրը հնարավորություն է տալիս համակարչում գտնվող լուսանկարները արագ բեռնել ձեր վեբ ալբոմներ, դասավորել ըստ թղթապանակների, նշել դրանց վրա մարդկանց, արտահայտել լուսանկարների մասին կարծիքներ և կատարել մի շարք այլ գործողություններ։ Վեբ ալբոմներն ունեն նաև RSS հոսքեր, որոնց միջոցով հնարավոր է բաժանորդագրվել ցանկացած օգտվողի հրապարակային լուսանկարների հոսքին։ Picasa-ն ինտեգրած է Buzz-ի և Blogger-ի հետ, ինչն ավելի է հեշտացում լուսանկարների հրապարակումը այդ կայքերում։ Բլոգերներին հնարավորություն է տրվում ոչ միայն հատուկ կոդի միջոցով իրենց բլոգ տեղափոխել առանձին լուսանկարներ, այլ նաև որևէ ալբոմի լուսանկարներից պատրաստված սլայդ-շոու։ Իսկ Picasa ծրագրի միջոցով հնարավոր է ցանկացած լուսանկար, կամ նույն ծրագրով պատրաստված լուսանկարների պաստառ հրապարակել Blogger-ի բլոգում մեկ կոճակի սեղմումով։
Google Docs
google docs com գօօգլե.ցօմԱռցանց «օֆիս», որի միջոցով կարող եք ստեղծել ու խմբագրել տեքստային փաստաթղթեր (Word), աղյուսակներ (Excel), ցուցադրումներ (PowerPoint), ինչպես նաև պահպանել ցանկացած տիպի ֆայլեր և թույլատրել դրանց բեռնումը այլ օգտվողների կողմից։ Վերջերս ավելացվել է նաև նկարներ ստեղծելու և խմբագրելու հնարավորություն։ Գօօգլե Docs կարող եք տեղափոխել նաև համակարգչում գտնվող այլ ֆորմատի ֆայլեր՝ փոխելով ֆորմատը ու շարունակելով դրանց խմբագրումն առցանց, կամ հակառակը՝ Docs-ում ստեղծած ֆայլերը նախընտրելի ֆորմատով բեռնել համակարգիչի մեջ։ Docs-ի միջոցով ֆայլերի ստեղծումն ու խմբագրումը կարող է իրականացվել ինչպես մեկ, այնպես էլ մի խումբ մարդկանց կողմից։ Փաստաթղթերը կարող են լինել անձնական, կամ հրապարակային։ Դրանք պահվում են Գօօգլե-ի սերվերի վրա և հասանելի են ցանկացած համակարգչից։ Docs-ը կարելի է օգտագործել նաև վեբ էջեր ստեղծելու և հրապարակելու համար։
Պիտակներ: